Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահին
Քաղաքականություն
09.07.2024 | 11:31Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին՝ Անկախության տոնի առթիվ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Ուղերձում ասված է.
«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:
Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը՝ հիմնված դարավոր բարեկամության ավանդույթների և ընդհանուր արժեքների վրա, կշա-րունակի սերտանալ՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների բարօ-րության:
Օգտվելով առիթից՝ վերստին հաստատում եմ Ձեզ 2025 թվականին Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը»: