ՌԴ վեց շրջաններ ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման․ հարվածի տակ են հայտնվել նավթապահեստն ու էլեկտրական ենթակայանները

Լուրեր

25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:53
Ադրբեջանի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում իրավիճակին և Ուկրաինային աջակցության հարցեր են քննարկել
25.06.2026 | 16:45
App Store-ից հեռացվել են VK-ն, «Одноклассники»-ին և Mail.ru-ն
25.06.2026 | 16:45
Հնարավոր է՝ Եվրոպական դատարան դիմենք. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:42
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի․ ավելի քան 10․000 մարդ անհետ կորած է
Բոլորը

Գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի վեց շրջանների վրա։ Այս մասին հայտնում են տարածաշրջանային իշխանությունների ներկայացուցիչները, գրում է Meduza-ն։ Վոլգոգրադի շրջանում, ինչպես հայտնել է նահանգապետ  Անդրեյ Բոչարովը, ՀՕՊ ուժերն ու ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը ոչնչացրել ու ճնշել են մի քանի անօդաչու թռչող սարքեր։

Բեկորների անկման հետևանքով հրդեհներ են բռնկվել Ֆրոլովո քաղաքի ենթակայանում և Կալաչ-նա-Դոնու  քաղաքի նավթի պահեստում։ Ենթակայանում բռնկված հրդեհն արագ հաջողվել է մարել։

Mash և Astra տելեգրամ ալիքները հրապարակել են տեսանյութեր, որոնցում երևում է, որ անօդաչու թռչող սարքը հարվածներ է հասցնում Կալաչ-նա-Դոնուի նավթային պահեստին։  Ինչպես հայտնում է Mash-ը՝ վկայակոչելով տեղի բնակիչներին, նավթի պահեստի վրա մեկը մյուսի հետևից հարձակվել է առնվազն հինգ անօդաչու թռչող սարք։

ԱԹՍ-ների հարձակումից հետո Վոլգոգրադի օդանավակայանում թռիչքների ժամանումն ու մեկնումը սահմանափակվել է, որոշ թռիչքներ հետաձգվել են, իսկ մեկն ուղղվել է այլընտրանքային օդանավակայան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Ավելի քան 20 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռոստովի մարզում։ Այս մասին  հայտնել  է շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները անօդաչուները ոչնչացրել են հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով կամ ճնշել դրանք ռադիոէլեկտրոնային միջոցներով։

Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջանում հարձակման հետևանքով այրվել են էլեկտրական ենթակայանի երկու տրանսֆորմատորներ։ Հրդեհը մարվել է առավոտյան ժամը մոտ 6-ին 60 քմ տարածքում, զոհեր և վիրավորներ չկան։

Astra-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է Ռոստովի մարզի Գեներալսկոյե գյուղի ենթակայանում բռնկված հրդեհը։

Հուլիսի լույս 9-ի գիշերը հարձակման են ենթարկվել Բելգորոդը եւ Բելգորոդի շրջանի այլ բնակավայրեր։ Շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգը մի քանի օդային թիրախ է խոցել Բելգորոդի մոտակայքում։ Ըստ իշխանությունների՝ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Վնասվել են մասնավոր և բազմաբնակարան շենքեր, երեք տնտեսվարող սուբյեկտներ և երկու սոցիալական օբյեկտներ։ Բելգորոդի շրջանի Մայսկի գյուղում վնասվել է առանձնատուն և ավտոմեքենա։

Ըստ Գլադկովի՝ հարձակման տակ են  հայտնվել նաև Շեբեկինո քաղաքը և Շեբեկինսկի քաղաքային շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղը, որոնք գտնվում են Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Նովայա Տավոլժանկայում տղամարդ է վիրավորվել։ Շեբեկինոյում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, ինչը մասամբ խաթարել է էլեկտրամատակարարումը։ Վթարային հոսանքազրկում է տեղի ունեցել նաև Գրայվորոնսկի քաղաքային թաղամասում։  Նշվում է, որ խաղաղ բնակիչ է վիրավորվել։

Ինչպես հայտարարել է Կուրսկի շրջանի ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը, հակաօդային պաշտպանության ուժերը Կուրսկի և Օկտյաբրսկի շրջաններում խոցել են ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքեր։ Հարձակման հետևանքների մասին չի հաղորդվում։

Վորոնեժի մարզում ռուս զինվորականները հայտնաբերել և ոչնչացրել են մի քանի անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին ասել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավերածություններ կամ զոհեր չկան։

Աստրախանի շրջանի նահանգապետ Իգոր Բաբուշկինն էլ հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները «զանգվածային փորձ են կատարել անօդաչու սարքերով հարձակվել շրջանի հյուսիսային հատվածում գտնվող թիրախների վրա»։ Ըստ նրա՝ հարձակումը հետ է մղվել, զոհեր և վիրավորներ չկան։ Տարածաշրջանի վրա հարձակումից հետո Աստրախանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանումն ու մեկնումը սահմանափակվել է։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարել է, որ ռուս զինվորականները  գիշերը ոչնչացրել և որսացել են ուկրաինական 38 անօդաչու թռչող սարք՝ 21-ը Ռոստովի մարզում, 7-ը՝ Կուրսկի մարզում, 5-ը՝ Աստրախանի շրջանում, 3-ը՝ Բելգորոդում և 2-ը՝ Վորոնեժի շրջանում։