Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականները վախենում են տներից դուրս գալ ռասիստական հարձակումներից հետո

Լուրեր

22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
22.11.2024 | 22:59
Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնյաները SMS-ով են հրաժարականի ցուցում ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:55
Բաքուն ու Անկարան քննարկել են «կանաչ էներգիայի» նախագիծը
22.11.2024 | 22:52
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:42
Եղել է վարչապետի խնդրանք. Փաշինյանը՝ ԲԴԽ նախագահի հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:27
Ինչու 1 օրում 6 պաշտոնյա հրաժարական տվեց. Փաշինյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:17
Հարավային Կորեան հայտնում է, որ ՌԴ-ն ՀՕՊ համակարգեր է փոխանցել ԿԺԴՀ-ին
22.11.2024 | 22:10
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հանրայինին․ ՈՒՂԻՂ
22.11.2024 | 22:04
Ինքնահռչակ Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան Մոսկվա է մեկնել
22.11.2024 | 21:50
Թուրքիայի ԶՈՒ-ի գնդապետը դատապարտվել է 44 տարվա ազատազրկման զինվորների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար
22.11.2024 | 21:37
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
22.11.2024 | 21:28
Պուտինի հետ «ուղիղ կապի» ժամանակ հարցերի տոտալ գրաքննություն կկիրառվի
22.11.2024 | 21:14
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
22.11.2024 | 21:00
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացը
22.11.2024 | 20:48
Իսրայելի նախագահի Բաքու այցի չեղարկումից հետո Ալիևն ընդունել է այդ երկրի տրանսպորտի նախարարին
Բոլորը

Թուրքիայի կենտրոնական Կայսերի նահանգում սիրիացի տղամարդու կողմից երեխայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մասին հաղորդումներից հետո երկրի տարբեր նահանգներում, ինչպիսիք են Այնթափը, Հաթայը, Ադանան, Ուրֆան և Բուրսան, ռասիստական ​​հարձակումներ են սկսվել փախստականների, հատկապես՝ սիրիացիների դեմ: Հուլիսի 1-ի գիշերը սիրիացի արաբներին և թուրքմեններին պատկանող բազմաթիվ բիզնեսներ և տներ հարձակման էին ենթարկվել հարավարևելյան Այնթափ նահանգի Նիզիփ շրջանի բազմաթիվ թաղամասերում։ Սիրիացիները սկսել են խուսափել քաղաքի տեսանելի վայրերից, նաև չեն վերաբացում իրենց բիզնեսը։

Duvar-ն այցելել է Քարշըյաքա՝ զրուցելու ռասիստական ​​հարձակումներից տուժածների հետ։

Ադեմը, որը տանն է եղել, երբ հարձակվել են իրենց ընտանեկան մեքենայի վրա, պատմել է․ «Ընտանիքիս հետ տանը նստած աղմուկ լսեցի, պատուհանից դուրս նայեցի և տեսա, որ երկու հոգի կոտրել են մեր կայանված մեքենայի պատուհանն ու փախել: Մենք չհասկացանք, թե ինչ է կատարվում, մինչև տեսանք կադրեր այլ թաղամասերից։ Այդ գիշեր ավելի ուշ մի խումբ էր եկել տարածք և քարեր նետել մեր հարևանների խանութների ու տների վրա։ Խմբերը ցրվել են, երբ ոստիկաններն ուշացած ժամանեցին»։

Ադեմն ու ընտանիքը 12 տարի է, ինչ ապրում են Քարշըյաքայում։ Թաղամասում ապրում են թուրքմեններ և արաբներ, իսկ խանութպանների մեծ մասը թուրքմեններ են։

«Մի քանի օր էլ տանը կմնանք, բայց, ի վերջո, պետք է դուրս գանք և աշխատենք։ Ինչո՞ւ հարձակվել անշարժ մեքենայի վրա կամ այրել ինչ-որ մեկի խանութը: Միակ պատասխանն ատելությունն է»,- ասել է երիտասարդը՝ հավելելով, որ իր 23 տարիների ընթացքում պատերազմից ու աղքատությունից բացի՝ ոչինչ չի տեսել, վերապրել է երկրաշարժեր և ամեն տեսակի ռասիզմ:

Լրատվամիջոցն այցելել է նաև Քարշըյաքայում գտնվող թուրքմեն և արաբ ընտանիքի, որը 10 տարի ապրում է Թուրքիայում։ Ընտանիքի հայրը՝ Ֆեսիհը, տեղի ունեցած հարձակումների մասին լսելուց հետո շտապել է տուն։

«Երբ Կայսերիի իրադարձությունները տարածվեցին այլ քաղաքներում, ես թողեցի աշխատանքն ու վերադարձա տուն, քանի որ հինգ երեխա ունեմ։ Հենց տուն հասա, փակեցի բոլոր դռներն ու պատուհանները։ Կինս ուզում էր պատուհանը բացել, որովհետև շոգ էր, բայց ես թույլ չտվեցի, որովհետև ինչ-որ բան կարող էր պատահել, ինչ-որ մեկը կարող էր ցանկացած պահի քար նետել կամ հրդեհել տունը։ Մի քանի ժամ անց մենք սկսեցինք ձայներ լսել թաղամասից: Մենք լսեցինք՝ «Ինչ երջանիկ է նա, ով ասում է, որ ես թուրք եմ» և «Ալլահ աքբար» վանկարկումներ և ապակու կոտրվելու ձայն»,- պատմել է նա։

Տղամարդը նշել է, որ այս դեպքերից հետո տանից դուրս չի եկել։

«Ես երկու օր է՝ աշխատանքի չեմ գնացել, օրավարձով եմ աշխատում, եթե վաղը չգնամ, տանը հաց էլ չենք ունենա։ Մեր իրականությունն այն է, որ մեզ ամեն պահի կարող են սպանել։ Ես չեմ վախենում մահից, բայց ուզում եմ պաշտպանել իմ հինգ երեխաներին։ Մի անգամ դուրս եկա հաց գնելու ու վախեցած վերադարձա։ Սա կյանք չէ, սա գոյատևում է»,- պատմել է տղամարդը։

Այս դեպքերից հետո Ֆեսիհի տանտերը զանգահարել է՝ հարցնելու՝ արդյո՞ք տունը վնասված է, ապա տեղեկացրել, որ վարձը կրկնապատկվելու է՝ 5000-ից դառնալով 10,000 թուրքական լիրա՝ սպառնալով վտարել, եթե չհամաձայնվի։ Բազմաթիվ փախստականներ նմանատիպ զանգեր են ստացել իրենց տանտերերից։

Խանութպան Հասանը, ում խանութը հուլիսի 1-ին քարկոծել ու թալանել են, նույնպես կիսվել է իր փորձով։

«Ես թուրքմեն եմ, ընտանիքիս հետ եկել եմ Սիրիայից: Ես ամեն ինչ արել եմ, այդ թվում՝ բեռներ եմ տեղափոխել՝ այս խանութը ստեղծելու համար: Հարձակվողները փախել են, երբ ոստիկանությունը ժամանել է, հակառակ դեպքում, ես կարող էի ողջ չլինել։ Որոշեցի այսօր բացել խանութը, բայց մի մարդ եկավ և բղավեց. «Ինչպե՞ս ես համարձակվում բացել քո խանութը»: Հարևանները միջամտեցին, և նա հեռացավ։ Որոշեցի չվերաբացել ևս մի քանի օր»։

Հասանը, որը երկար տարիներ խաղաղ ապրել է արաբների հետ, ասել է. «Երեկ ոստիկանությունը եկել էր հայտարարություն ընդունելու, և ինձ ասացին, որ եթե նման բան կրկնվի, ասեմ, որ ես թուրքմեն եմ։ Ես չեմ կարող հավատալ սրան: Սա նշանակո՞ւմ է, որ ընդունելի կլիներ, եթե ես լինեի արաբ: Մենք արաբների պես փախանք պատերազմից՝ թողնելով մեր ընտանիքները, տունն ու կյանքը։ Այստեղ յուրաքանչյուր փախստականի հետ մենք եղբայրներ ենք, քանի որ նույն ճակատագիրն ենք ունեցել: Տեղի բնակչության համար մենք փախստականներ ենք, գաղթականներ և թշնամիներ։ Երբ մենք հատեցինք սահմանը, ես ու կինս ուրախ էինք վերադառնալ հայրենիք, բայց հիմա հասկացանք, որ մեզ թշնամի են տեսնում»։

Հալեպից երեք երեխաների մայր Այշեն լրատվամիջոցի թղթակցի հետ կիսվել է իր վախերով։ Նա պատմել է, որ տղան  ստիպված է գնալ աշխատանքի, քանի որ ամուսինը մահացել է և ուրիշ ոչ ոք չունեն, որն իրենց կօգի: Բայց բոլորը խոսում էին 17-ամյա տղայի մասին, որը դանակահարվել է, քանի որ սիրիացի է։

«Ինչպե՞ս կարող եմ իմ երեխային հիմա աշխատանքի ուղարկել: Մենք վախենում ենք և չգիտենք, թե որն է մեր հանցանքը։ Մենք մեղավո՞ր ենք, որ պատերազմում չենք զոհվել։ Մենք մեղավո՞ր ենք, որ ողջ մնացինք այն ռումբերից, որոնք հարվածեցին մեր տանը և սպանեցին իմ ամուսնուն: Ինչ-որ մեկը, խնդրում եմ, ասեք, թե ինչու են մեզ հետ այդպես վարվում»,- ասել է կինը։

Էմմա Չոբանյան