Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի և ՌԴ-ի միջև միջնորդ կարող են լինել ԱՄՆ-ը, Չինաստանը, ԵՄ-ն, բայց՝ ոչ Հունգարիան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարծում, որ Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը կարող է միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ կարգավորման հարցում։ Այս մասին նա ասել է Վարշավայում Դոնալդ Տուսկի հետ համատեղ ճեպազրույցում, գրում է «Европейская правда»-ն։

Զելենսկին նշել է, որ չի իմացել Վիկտոր Օրբանի՝ Կիև կատարած այցից անմիջապես հետո Մոսկվա այցելելու պլանների մասին։

«Ինչ վերաբերում է վարչապետ Օրբանին․ նա Կիևում էր, դրանից հետո թռավ Մոսկվա, ես չգիտեի, որ նա թռչում է Մոսկվա, սա նրա անկախ ընտրությունն է»,- ասել է  Ուկրաինայի նախագահը։

Խոսելով այն մասին՝ արդյո՞ք Հունգարիայի վարչապետը կարող է միջնորդ լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, նա նշել է, որ «միայն լուրջ, ուժեղ դաշինքները կարող են միջնորդ լինել, ամբողջ աշխարհը, որը կարող է ստիպել Ռուսաստանին դադարեցնել այս պատերազմը»:

«Խոսքը միջնորդության մասին չէ, սա հնարավորությունների մասին է: Դուք պետք է ունենաք այնպիսի տնտեսություն, որն ազդում է Ռուսաստանի վրա, կամ Ռուսաստանը և Պուտինը կախված են դրանից: Կամ էլ՝ դուք ունեք շատ հզոր բանակ, որից Պուտինը վախենում է, որն ավելի ուժեղ է, քան ռուսականը: Արդյո՞ք աշխարհում այդպիսի շատ երկրներ կան։ Ո՛չ շատ։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը նման երկիր է, ես կարծում եմ, որ Չինաստանը նման երկիր է, և ես կարծում եմ, որ Եվրամիությունը՝ ոչ միայն ԵՄ մեկ երկիր, այլ ամբողջ Եվրամիությունը, իսկապես կարող է լինել նման միջնորդ»,- ասել է նա՝ նշելով, որ Պուտինը չի հարգում նրանց, որոնք թույլ են, և եթե նույնիսկ հանդիպում է այս կամ այն ​​պետության հետ, դա չի նշանակում, որ նա ցանկանում է ավարտել պատերազմը։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն էլ Վիկտոր Օրբանի «խաղաղ առաքելության» ֆոնին ասել է, որ ոչ ոք իրավունք չունի Ռուսաստանի հետ լուծել խաղաղ կարգավորման հարցերն առանց Ուկրաինայի, ինչպես նաև եվրոպական քաղաքականության մասին բանակցություններ վարել՝ առանց ԵՄ-ի հավանության։