Ուկրաինան և Լեհաստանն անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագիր են ստորագրել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության և Ուկրաինային երկարաժամկետ աջակցության մասին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է Current time-ը։

Փաստաթուղթը նախատեսում է լեհական հակաօդային պաշտպանության ուժերի համար ուկրաինական օդային տարածքում Լեհաստանի ուղղությամբ արձակված հրթիռները և անօդաչու սարքերը որսալու մեխանիզմի մշակում։ Նաև, համաձայն պայմանագրի, Լեհաստանի տարածքում կկազմակերպվի նոր կամավորական ստորաբաժանման՝ «Ուկրաինական լեգեոնի» վերապատրաստում, որին կկարողանան միանալ արտերկրի ուկրաինացիները։

Վարշավան նաև կկարողանա Կիև տեղափոխել ՄիԳ-29 կործանիչների էսկադրիլիա (14 ինքնաթիռ) այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի երկրները Լեհաստանին նոր կործանիչներ տրամադրեն։

Ուկրաինան և Լեհաստանը նաև պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը ռազմարդյունաբերական ոլորտում, այդ թվում՝ լեհական պաշտպանական ընկերությունների արտադրական օբյեկտների տեղակայում ուկրաինական տարածքում, զենքի ու զինամթերքի համատեղ արտադրություն կազմակերպում։

Ավելի վաղ Ուկրաինան նման համաձայնագրեր էր կնքել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ինչպես նաև Ճապոնիայի և մի շարք եվրոպական երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ։