Բաքուն Իրանի հետ ավելի ակտիվ հարաբերություններ է ակնկալում նոր նախագահի ընտրությունից հետո
Քաղաքականություն
08.07.2024 | 22:20Ադրբեջանն ակնկալում է Իրանի հետ հարաբերությունների ավելի ակտիվ զարգացում նոր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Իրանում նոր նախագահ է ընտրվել, և Ադրբեջանի նախագահը շնորհավորել է նրան։ Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի և Իրանի միջև նախկինում համաձայնեցված նախագծերի իրագործմամբ։ Իրանը մեր մեծ հարևանն է։ Մեր երկրների միջև կան պատմական կապեր։ Մենք ունենք ծրագիր՝ ապագայի ակնարկով: Մենք հավատում ենք, որ հարաբերություններն է՛լ ավելի կզարգանան»,- ասել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Իրանում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Մասուդ Փեզեշկիանը։