«Փյունիկ»-ը նոր համալրումներ ունի

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրումներ ունի կազմում․ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 28-ամյա պորտուգալացի հարձակվող Ժոաու Պարեդեսի հետ: Ժոաուն պորտուգալական հեղինակավոր «Սպորտինգ»-ի ակադեմիայի սան է: Մինչև 2012 թվականը Պարեդեսը հանդես է եկել «Սպորտինգ»-ի տարբեր տարիքային խմբերում՝ հասնելով մինչև 17 տարեկանների թիմին:

Ժոաուն մինչև «Փյունիկ» տեղափոխվելը ելույթներ է ունեցել բացառապես Պորտուգալիայում: Ֆուտբոլիստը խաղացել է «Ակադեմիա»-ի, «Վիտորիա»-ի և «Շավես»-ի երիտասարդական թիմերում: Հարձակվողը պաշտպանել է նաև «Անադիա»-ի, «Վիզելա»-ի, «Մաֆրա»-ի, «Շավիշ»-ի, «Տրոֆենսե»-ի, «Լեյրիյա»-ի, «Օլիվեյրենսե»-ի և «Ֆեյրենսե»-ի գույները:

Երևանյան ակումբը պայմանագիր է կնքել նաև 31-ամյա բրազիլացի պաշտպան Ալեմաոյի հետ: Ալեմաոյի նախորդ ակումբը եղել է «Արարատ-Արմենիա»-ն, որտեղ նա հանդես է եկել 2020 թվականից. մասնակցելով 119 հանդիպման՝ պաշտպանը դարձել է 10 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նախորդ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը նվաճեց իր կարիերայի առաջին տիտղոսը՝ «Արարատ-Արմենիա»-ի հետ դառնալով Հայաստանի գավաթակիր:

Ալեմաոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենի երկրի «Սաո Կառլոս»-ում, որից հետո կարիերան շարունակել է պորտուգալական ակումբներում: Բրազիլացին հանդես է եկել «Տուրիզենսե»-ում, «Մարիտիմո»-ի երկրորդ թիմում, «Լեյշոէշ»-ում և «Օլիվեյրենսե»-ում: