ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, թե խափանել է Տու-22Մ3 ռմբակոծիչն առևանգելու՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունների փորձը

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների փորձը՝ հավաքագրելու ռուս օդաչուին Տու-22Մ3 գերձայնային ռազմավարական ռմբակոծիչն առևանգելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ ռուսական հետախուզական ծառայությանը հղումով, փոխանցում է Meduza-ն։

Ըստ ԱԴԾ-ի՝ Ուկրաինայի հատուկ ծառայություններն օդաչուին գումար են խոստացել և Իտալիայի քաղաքացիություն՝ փորձելով համոզել նրան «թռչել և վայրէջք կատարել Ուկրաինայում»: Mash տելեգրամ-ալիքի տվյալներով՝ օդաչուին, իբր, երեք միլիոն դոլար են խոստացել։

ԱԴԾ-ն պնդում է, որ բացահայտվել է «ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական ծառայությունների ներգրավվածությունը գործողության նախապատրաստմանը և իրականացմանը»։

Ռուսական հետախուզական ծառայությունը մոնտաժված տեսանյութ է տարածել, որում օդաչուն, որի դեմքը քողարկված է, ասում է, որ ուկրաինական հետախուզական ծառայությունների ներկայացուցիչը Տելեգրամի միջոցով կապվել է իր հետ՝ առաջարկելով առևանգել հրթիռակիրը։

«Տելեգրամում անծանոթ մեկը գրել է։ Նա սկսել է միանգամից սպառնալիքներ հնչեցնել իմ  հարազատների հասցեին, պահանջել է հրկիզել ավիացիոն տեխնիկան։ Ասում էր՝ «տուր ինձ ինքնաթիռի տվյալները տեխնիկական վիճակի, կանոնակարգերի, ժամանակացույցի մասին»։ Գնացի հրամանատարության մոտ ու ամեն ինչ պատմեցի։ Զրուցակիցս նույնիսկ չթաքցրեց, որ Ուկրաինայի հատուկ ծառայություններից է։ Ներկայացել է Պավլո և առաջարկել մարտական ​​ինքնաթիռն առևանգել ու տանել Ուկրաինայի տարածք։ Բայց ոչ միայն ինքնաթիռ, այլ հեռահար հրթիռ կրող ռմբակոծիչ, միջուկային զենք կրող»,- ասում է օդաչուն տեսանյութում։

Ուկրաինայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել ՌԴ ԱԴԾ-ի այս հայտարարությունը։