ՀՀ ԱԺ խորհրդի անդամները հաստատել են Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը

Լուրեր

15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց Բաքվում պահվող գերիների մասին հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Քննարկվել է «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նախագծով կարգավորվում են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները՝ նպատակ ունենալով ապահովելու պատվիրակությունների գործունեության արդյունավետությունը: Ամրագրվել է պատվիրակության անդամների անձնական պատասխանատվության խնդիրը, թվարկվել են այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է խարսխվի խորհրդարանական պատվիրակության յուրաքանչյուր անդամի գործունեությունը: Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, ՀՀ ԱԺ որոշմամբ միջխորհրդարանական կապերի, խորհրդարանական դիվանագիտության իրականացման համատեքստում օժտված լինելով համապատասխան գործառույթներով, որոշակի դերակատարություն է ստանձնում այդ աշխատանքների համակարգման հարցում, ինչը եւ ամրագրված է փաստաթղթում:

Քննարկումների արդյունքում ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը հաստատվել է:Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Այնուհետեւ քննարկվել է «Ազգային ժողովի բարեկամական խմբեր ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը եւս ներկայացրել է Արմեն Աշոտյանը: Նշվել է, որ նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, առաջարկվել է 58 բարեկամական խմբերին ավելացնել եւս մեկը՝ Հայաստան-Հորդանան բարեկամական խումբը:

ՀՀ ԱԺ խորհրդի անդամները քննարկումների արդյունքում հաստատել են վերոնշյալ նախագիծը, ինչպես նաեւ՝ Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը: