Մեղադրյալի աթոռին դարձյալ զինվոր է. պետական դավաճանության գործերն աճել են 44-օրյա պատերազմից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
Բոլորը

«Բացահայտվել է պետական դավաճանության դեպք»․ այսօր առավոտյան նման վերնագրով հերթական հաղորդագրությունը տարածվեց, այս անգամ, սակայն, ոչ թե Ազգային անվտանգության ծառայության, այլ Քննչական կոմիտեի կողմից։ Գերատեսչությունը հայտնեց, որ ստացվել են փաստական տվյալներ Երևան քաղաքի 43-ամյա բնակչի կողմից առերևույթ լրտեսության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ.

«Պարզվել է, որ նշված անձը, հանդիսանալով պայմանագրային զինծառայող և կոչումով կրտսեր սերժանտ, «odnoklassniki.ru» սոցիալական ցանցում առկա՝ իր տվյալներով օգտահաշվով 2023թ․ հունվար ամսից կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ հանդիսացող, նույն սոցիալական կայքում մտացածին անվամբ օգտահաշվի ներքո քողարկված անձի հետ։ Ծավալված սիրային զրույցների արդյունքում, վերջինս մտերիմ հարաբերություններ է հաստատել ՀՀ ԶՈՒ նշված պայմանագրային զինծառայողի հետ և, հավաքագրել վերջինիս»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Քննչական կոմիտեի՝ 43-ամյա տղամարդը, սեռական շահագրգռվածությունից ելնելով, վերջինիս առաջադրանքով 2023թ․ հունվարից մինչև 2024թ․ փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքել ու հանձնել է իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի սպառազինության, զինատեսակների քանակի և տեսակի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, հրամանատարական կազմի անհատական տվյալների, մարտական դիրքերի մի շարք փաստաթղթերի և այլնի վերաբերյալ պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ինչպես նաև ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ։ Տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է, ըստ նախաքննական մարմնի՝ տվել ինքնախոստովանական ցուցմունքներ։

Վերջին տարիներին, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքներով մեղադրյալի աթոռին հայտնվողների թիվը կտրուկ ավելացավ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքում ևս հաճախ կարելի է լսել «դավաճան» և «պետական դավաճան» արտահայտությունները, որոնք ավելի հաճախ հասցեագրվում էին նախկին նախագահներին։ Այնինչ, քաղհասարակության դիտարկմամբ՝ չհիմնավորված հայտարարություններն անընդունելի են։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կարծիքով՝ շատ հաճախ սպաներին նմանօրինակ մեղադրանքներ են առաջադրվում, փորձ է կատարվում պատերազմի պարտության մեղքը նրանց վրա գցել։ Կոչուբաևը պետական դավաճանության և լրատեսության հոդվածներով մեղադրյալի աթոռին հայտնված երեք վստահորդ ունի։ Նրանցից մեկը՝ Տարոն Կարապետյանը, նախորդ տարի արդարացվեց առաջադրված աղմկահարույց մեղադրանքում։ Ինչպես այսօրվա, այնպես էլ Կարապետյանի դեպքում ԱԱԾ-ին կասկածելի էր թվացել մի աղջկա հետ սոցցանցով անձնական կապը։

Երկրորդ վստահորդի գործն ավելի մեծ հնչեղություն էր ստացել․ նախորդ տարի Արցախից Հայաստան մուտք գործելուց անմիջապես հետո ձերբակալվեց և լրտեսության մեղադրանքով կալանավորվեց Սարգիս Գալստյանը, որի մասին հայտարարվել էր, թե Բաքվի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։ Կոչուբաևը վստահ է՝ այս գործով ևս արդարացման որոշում է լինելու։

Ազգային անվտանգության ծառայության կամ Քննչական կոմիտեի կողմից պետական դավաճանության աղմկահարույց հաղորդագրությունների և տեսանյութերի զուգահեռ իրականությունում արդարացման դատավճիռները դատաիրավական համակարգը լուստրացիա չանելու հետևանք է՝ կարծիք է հայտնում Լևոն Բարսեղյանը։

Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածը սահմանում է՝ պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ամենախիստ պատժաչափով՝ 15-20 տարուց մինչև ցմահ ազատազրկում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան