Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ կառավարության մի խումբ անդամների՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ՀՀ կառավարության մի խումբ անդամների՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ. տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի:
Քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը եւ մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։