Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կանցկացնի Էրդողանի, Ալիևի և այլ երկրների ղեկավարների հետ

Լուրեր

07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա այլ երկրների ղեկավարների հետ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ չեն բացառվում միջոցառման շրջանակում այլ շփումներ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Մոսկվան Աստանայի գագաթնաժողովն ընկալում է որպես «երկկողմ շփումներ կազմակերպելու հնարավորություն այն երկրների ղեկավարների հետ, որոնք ներկա կլինեն այնտեղ», ուստի ՌԴ նախագահի ծրագիրը «ներառում է մի շարք շատ կարևոր երկկողմ շփումներ»։

Հուլիսի 3-ի միջոցառումների մեկնարկից մեկ օր առաջ բանակցություններ են ծրագրվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։

Երեկոյան նախատեսված ոչ պաշտոնական ընթրիքից առաջ գագաթնաժողովի մասնակիցները կհանդիպեն նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

Ուշակովն ասել է, որ հուլիսի 4-ին, գուցե, «ժամանակ լինի կարճ երկկողմ շփումներ կազմակերպելու համար», այդ թվում՝ բանակցություններ Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ, որն  արդեն համաձայնեցված է։

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու են նաև Կատարի, ԱՄԷ-ի, Թուրքմենստանի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ինչպես նաև ՏՀԶԿ ու Պարենի և անվտանգության իսլամական կազմակերպության ղեկավարները։