Հնդկաստանի հյուսիսում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել

Լուրեր

01.05.2026 | 09:36
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
Բոլորը

Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին  հայտնում են տեղի իշխանությունները, գրում է Al Jazeera-ն։

Հրմշտոցը տեղի է ունեցել Հաթրաս շրջանի գյուղերից մեկում, որը գտնվում է մայրաքաղաք Նյու Դելիից մոտ 200 կմ հարավ-արևելք։ Կառավարության ներկայացուցիչներից մեկը Associated Press-ին ասել է, որ առնվազն 60 մարմին է տարվել թաղամասի դիահերձարաններ։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հրմշտոցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մասնակիցները շտապել են հեռանալ Բհոլե Բաբա անունով կրոնական առաջնորդի հետ միջոցառումից հետո:

Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպից հետո ավելի քան 150 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոցներ:

Xinhua-ն իր հերթին հայտնում է ավելի քան 80 մարդու, այդ թվում՝ կանանց ու երեխաների զոհվելու մասին։