Սիրիայի հյուսիսում թուրքական ուժերի հետ բախումների հետևանքով 7 զոհ կա

Լուրեր

11.08.2026 | 13:02
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
Բոլորը

Սիրիայի հյուսիսում զինված ցուցարարների և թուրքական դիրքերի պահակախմբի բախումների հետևանքով յոթ մարդ է զոհվել, գրում է Al Arabiya։

Թուրքիայի կողմից վերահսկվող սահմանային գոտում տեղի ունեցած բողոքի ցույցերը հաջորդել են դրանց նախօրեին Թուրքիայում սիրիացի փախստականնենրի և ձեռնարկությունների դեմ տեղի ունեցած հարձակումներին։ Այստեղ մի սիրիացի մեղադրվում է երեխայի նկատմամբ բռնություն իրականացնելու մեջ։

«Յոթ ցուցարար է զոհվել թուրքական դիրքերը հսկող մարդկանց հետ փոխհրաձգության ժամանակ»,- հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը:

Նշվում է, որ 6-ը սպանվել է Աֆրին քաղաքում, 1-ը՝ Ջարաբլուսում։ Չի հստակեցվում՝ սպանված ցուցարարները զինվա՞ծ են եղել, թե՞ ոչ։

Սիրիայի հյուսիսում գտնվող բժշկական աղբյուրը AFP-ին ևս հայտնել է, որ բռնության հետևանքով յոթ մարդ է զոհվել, առավոտյան արդեն իրավիճակը հանդարտվել է։

Հարյուրավոր սիրիացիներ ցույցի էին դուրս եկել Անկարայի կողմից վերահսկվող տարածքում, որտեղ զինված ցուցարարները հարձակվել էին թուրքական բեռնատարների և ռազմական կետերի վրա և իջեցրել թուրքական դրոշները։

Ոմանք նույնիսկ փորձել էին գրոհել անցակետերը՝ բախվելով թուրք սահմանապահների հետ: Սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ բռնությունների հետևանքով փակվել են Թուրքիայի հետ սահմանային չորս անցակետեր։

Այսօր ավելի վաղ էլ թուրքական իշխանությունները հայտարարել էին, երկրում հակասիրիական անկարգություններից հետո ձերբակալել են 474 մարդու։