Վրաստանում Սու-25 է կործանվել․ օդաչուն զոհվել է

Լուրեր

07.07.2024 | 12:39
Վարդավառի տոնի առթիվ ջրցաններն անցել են Հանրապետության հրապարակով
07.07.2024 | 12:05
Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
07.07.2024 | 11:42
Պապոյանը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության նիստին
07.07.2024 | 11:00
Ոսկեթաս և Զովասար բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
07.07.2024 | 10:46
Նոր մանրամասներ՝ Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհից
07.07.2024 | 10:29
Ներքին Կարմիրաղբյուրում գործարկվելու է էլեկտրական շչակ
07.07.2024 | 10:10
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
07.07.2024 | 10:00
Այսօր Վարդավառ է` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը
07.07.2024 | 01:14
Եվրո-2024. Նիդերլանդների հավաքականը հաղթեց Թուրքիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ
06.07.2024 | 19:34
Փաշինյանը հետևել է Խաշթառակի ժամանակավոր կամրջի շինաշխատանքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2024 | 19:21
«Արծիվ գործընկերը» թույլ է տալիս մեծացնել բարեկամությունը մեր երկրների միջև. Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար
06.07.2024 | 19:02
Սև ու սպիտակ նիվաներից անհասկանալի երաժշտություն ու բարձր ազդանշան Երևանում չպետք է հնչի. Վահագն Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2024 | 18:38
Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանին է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2024 | 17:56
Մարդիկ ապահով այգին կմշակեն. Փաշինյանը` փշալարերի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2024 | 17:52
Պարոն վարչապետ, ֆուտբոլի դաշտ կսարքե՞ք. երեխան` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Բոլնիսի մունիցիպալիտետում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Inforustavi-ի հաղորդմամբ՝ օդաչուն զոհվել է։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ՝ Դիսվելի գյուղի մոտ։

Դեպքի վերաբերյալ ավելի ուշ հաղորդագրություն է տարածել Վրաստանի ՊՆ-ն։

«Հուլիսի 2-ին զորավարժություններից մեկի ժամանակ, որում ներգրավված էր ավիացիոն բաղադրիչ, կործանվել է ՊՆ-ին պատկանող Սու-25 օդանավերից մեկը։ Աղետի հետևանքով զոհվել է օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին»,- ասվում է հաղորդագրությունում։

Վթարի պատճառները պարզելու նպատակով համապատասխան ծառայությունները քննություն են իրականացնում։