Եթե ​​իրական ընտրություններ լինեին, իշխանությունը չէր համարձակվի նման քայլի գնալ․ Ադրբեջանում դժգոհում են նոր թանկացումներից

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Ադրբեջանում հուլիսի 1-ից բենզինի, դիզվառելիքի, հասարակական տրանսպորտի գների թանկացումները բուռն քննարկումներ ու քննադատություններ են առաջացրել։ Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, թե տարօրինակ է, որ այս քայլն արվել է խորհրդարանական ընտրություններից առաջ։

«Իշխանությունը կարող էր սպասել ընտրություններին։ Ցանկացած կառավարությունում իշխող կուսակցությունն ընտրություններից առաջ նման քայլի չի գնում։ Սա ցույց է տալիս, որ բյուջեի եկամուտների հետ կապված ավելի լուրջ խնդիրներ կան, քան թվում է։ Դրա համար էլ որոշել են գնալ այս քայլին՝ չսպասելով ընտրություններին»,- հայտարարել է նա։

Ըստ տնտեսագետի՝ դիզվառելիքի թանկացման հիմնարար պատճառներ չկան։

«Բենզինը թանկացնելու համար անհրաժեշտ էր նավթի գինը բարձրացնել։ Համաշխարհային շուկայում նավթի գինը երկար ժամանակ է՝ կայունացել է 80-85 դոլարի սահմաններում։ Ուստի, միակ պատճառը բյուջեի ծախսերի ավելացումն ու եկամուտների նվազումն է»,- ասել է Ջաֆարլին։

Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին էլ կարծում է, որ թանկացման պատճառը երկրում ազատ մրցակցության բացակայությունն է։ Նա հայտարարել է, որ «եթե Ադրբեջանում լինեին իրական ընտրություններ  և ազատ մրցակցային միջավայր, իշխանությունները համարձակություն չէին ունենա նախընտրական քարոզարշավի ընթացքում բարձրացնել բենզինի, դիզվառելիք, ինչպես նաև տրանսպորտի գինը»։

«Դուք երբևէ տեսե՞լ եք, որ աշխարհում կառավարությունն ընտրությունների գնա բենզինի, դիզվառելիքի, տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու միջոցով։ Իհարկե՝ ոչ։ Ամբողջ աշխարհում ընտրողները շատ զգայուն են թանկացումների նկատմամբ։ Ինչպե՞ս է ստացվում, որ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 1-ին խորհրդարանական ընտրություններ է նշանակում, իսկ որոշումից 2 օր անց թանկացնում բենզինը և դիզվառելիքը։ Կարող են անել, քանի որ քաղաքացիներին այլևս մարդ չեն համարում։ Նրանք վստահ են, որ բոլորիս զրկել են մեր բոլոր իրավունքներից։ Սեպտեմբերի 1-ին պատրաստվում են ոչ թե ընտրություններ անցկացնել, այլ նախընտրական շոու բեմադրել։ Կլցնեն քվեատուփերը, արձանագրություններում կգրեն իրենց ուզած թվերը»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը։

Ըստ նրա՝ սա ևս մեկ հիշեցում է, որ բոլորը պետք է լինեն ակտիվ քաղաքացիներ ու պայքարեն սեփական իրավունքների համար։

Քաղաքագետ Ազեր Գասիմլին էլ ասել է, թե որոշ ժամանակ անց կբարձրացվեն նաև հարկերն ու տուրքերը։

«Ներկայում միակ աղբյուրը, որ կառավարությունն ունի բյուջե լցնելու համար, հարկերն ու տուրքերն են, ինչպես նաև ժողովրդի գրպանը մտնելը։ Շուտով մենք կարող ենք տեսնել նմանատիպ որոշումներ հարկերի և տուրքերի վերաբերյալ։ Սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը չի դառնա անտանելի, գործընթացը կբերի բողոքի ցույցերի ու հեղափոխական իրավիճակների։ Ներկայում դա այնքան էլ նկատելի չէ, ուստի իշխանությունն անում է այն, ինչ ուզում է»,- ասել է Գասիմլին։

Ընդդիմադիր Հանրապետական ​​այլընտրանք (REAL) կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանին շատ դժվար ժամանակներ են սպասվում։

«Յուրաքանչյուր ոք այս ամենը կզգա իր մաշկի վրա առաջիկա հինգ տարում։ Տնտեսական ճգնաժամը մոտենում է։ Այդ ժամանակ մեծ կարիք կլինի վստահելի ինստիտուտների, որոնք կարող են ուղղորդել քաղաքական գործընթացները։ Ուստի, կառավարությանն իմ ուղերձն է՝ խորհրդարանական ընտրություններն անցկացնել հնարավորինս ազատ»,- ասել է Մամեդովը։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել երկրի վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Դրանք նշանակվել ենէ 2024 թվականի սեպտեմբերի 1-ին։

Ավելի վաղ էլ Factor TV-ն անդրադարձել էր նավթի ու գազի գների նվազման ֆոնին Ադրբեջանում առկա տնտեսական խնդիրներին։

Էմմա Չոբանյան