Ադրբեջանում հուլիսի 1-ը դիմավորում են նոր թանկացումներով․ բարձրացել են բենզինի, դիզվառելիքի և հասարակական տրանսպորտի գները

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Ադրբեջանում հուլիսի 1-ը նշանավորվել է մի շարք թանկացումներով։ Մասնավորապես, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, այսօրվանից երկրում բարձրանում են AI-92 բենզինի 7 դիզվառելիքի գները։ Սա բխում է երկրի Սակագնային խորհրդի որոշումից։

Նշվում է, որ դիզելային վառելիքի և AI-92 բենզինի ինքնարժեքի բարձրացումը, որոնք արտադրվում են Ադրբեջանում Եվրո-5 ստանդարտին համապատասխան, պահանջում են այդ ապրանքների վաճառքի գների բարձրացում։ Այդ կապակցությամբ որոշվել է հուլիսի 1-ից բարձրացնել AI-92-ի և դիզելային վառելիքի գները։ Այսպիսով, AI-92 բենզինի մեկ լիտրի գինը 1-ից կբարձրանա 1,10 մանաթի, իսկ դիզելային վառելիքը 0,80-ից կհասնի 1 մանաթի։

Թանկացման մասին հայտարարվելուց հետո նախօրեից սոցցանցերում բենզալցակայանների մոտ հերթերի լուսանկարներ են տարածվում։

Բացի այդ, Թվային զարգացման և տրանսպորտի նախարարության կոլեգիայի որոշմամբ՝ երկրում այսօրվանից բարձրացել է մետրոյով ու ներքաղաքային, ներշրջանային երթուղիներով ուղևորափոխադրումների արժեքը։ Մետրոյի ուղեվարձը թանկացել է 0,1 մանաթով․ այն արդեն կկազմի 0,5 մանաթ։ Կանոնավոր ներշրջանային ավտոբուսային երթուղիներով ուղևորափոխադրումների ծառայությունների սակագների վերին շեմը սահմանվել է 0,5 մանաթ։ Նախկինում այդ ծառայությունների ուղեվարձը կազմում էր 0,4 մանաթ:

Մերձքաղաքային ավտոբուսային երթուղիներում ուղևորափոխադրումների սակագնի վերին սահմանը կկազմի 0,37 մանաթ՝ 1 կմ-ի համար։

Այս ամենին զուգահեռ՝ բարձրացել է ադրբեջանական քաղաքների միջև օդային փոխադրումների գինը։

Էմմա Չոբանյան