Թուրքիայի մի շարք քաղաքներում սիրիացի փախստականների դեմ հարձակումները շարունակվում են

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Թուրքիայի մի շարք քաղաքներում՝ Կայսերիում, Հաթայում, Ադանայում, Շանլըուրֆայում, Բուրսայում և Գազիանթեփում, սիրիացի փախստականների դեմ հարձակումները շարունակվում են, հրկիզվել են նրանց խանութներն ու մեքենաները, ըստ որոշ տեղեկությունների էլ՝ փողոցներում փախստականներ են դանակահարվել, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշենք, որ հարձակումները սկսվել են հունիսի 30-ին՝ Կայսերի նահանգում մանկապղծության դեպքից հետո, և սաստկացել հուլիսի 1-ին՝ Սիրիայում թուրքական ռազմաբազաների վրա Սիրիայի ազատագրական բանակի գրոհայինների հարձակումներով:

Հաթայի Ռեյհանլը շրջանում՝ Սիրիայի սահմանին մոտ, որոշ տեղացիներ հարձակում են գործել սիրիացի փախստականներով խիտ բնակեցված տարածքների խանութների վրա։

Քաղաքապետարանի շենքի առջև հավաքված բազմությունը ծածանել է թուրքական դրոշները և վանկարկել «Մենք փախստականներ չենք ուզում»՝ ծայրահեղ աջ «Գորշ գայլերի» նշաններն անելով։

Ադանայի Սեյհան թաղամասում էլ մոտոցիկլետներով մի խումբ անձինք փորձել են թուրքական դրոշներով մտնել որոշ թաղամասեր, սակայն ոստիկանները խոչընդոտել են։ Ռասիստական ​​խումբը բղավել է «Մենք չենք ուզում սիրիացիներին» կարգախոսները և շարունակել շրջել քաղաքում։

Գազիանթեփի քաղաքապետարանի խոսնակ Հասան Շենջանը տեսանյութ է տարածել, որտեղ մի խումբ է քայլում՝ ռասիստական ​​կարգախոսներ վանկարկելով:

Շանլըուրֆա նահանգի սահմանամերձ Աքչաքալե քաղաքում հարձակում են գործել սիրիացիներին պատկանող խանութների վրա։ Բուրսա նահանգի Ալթիփարմակ թաղամասում հավաքված խմբերը նույնպես երթ են անցկացրել՝ ուղղված սիրիացիներին ուղղված կարգախոսներով։ Բուրսայում էլ սիրիացիները փակել են իրենց խանութները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Սոցցանցերում նաև տեսանյութեր են տարածվել հարձակումներից, որտեղ երևում է, թե ինչպես են հրկիզում սիրիացի փախստականներին պատկանող մեքենաներն ու խանութները: Որոշ օգտատերեր հայտնել են, որ առանձին սիրիացիներ փողոցում քայլելիս ենթարկվել են ամբոխի հարձակմանը: