Ադրբեջանը Շուշիում հուլիսի 5-6-ը կանցկացնի Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը
Քաղաքականություն
01.07.2024 | 17:44Ադրբեջանը պատրաստվում է հուլիսի 5-6-ը Արցախի հայաթափված Շուշի քաղաքում անցկացնել Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը նախաձեռնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Միջոցառմանը մասնակցելու են կառույցի անդամ երկրների՝ Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ Նրանց հետ մեկտեղ սպասվում է դիտորդ երկրների ղեկավարների և կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևի մասնակցությունը։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին այցելելու է Շուշի՝ գագաթնաժողովին մասնակցելու։