Ուկրաինան հերքում է Բելառուսի հետ սահմանին ռազմական ներկայությունն ուժեղացնելու լուրերը

Լուրեր

11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Կիևն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Բելառուսի հետ սահմանին՝ դրանք անվանելով «տեղեկատվական արշավի ևս մեկ փուլ», որն իրականացվում է Մինսկի կողմից՝ Մոսկվայի աջակցությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մինսկն անցյալ շաբաթ հայտարարել էր, թե Կիևը մեծացնում է իր ռազմական ներկայությունը ուկրաինա-բելառուսական սահմանի երկայնքով: Երկուշաբթի Կրեմլը հայտարարել է, որ այս  հայտարարությունն անհանգստության տեղիք է տվել:

«Բելառուսն առաջին անգամ չէ, որ տեղեկատվություն է հրապարակում, թե Ուկրաինան վտանգ է ներկայացնում և ուժեղանում է։ Սա Բելառուսի կողմից Ռուսաստանի աջակցությամբ իրականացվող տեղեկատվական օպերացիայի մաս է»,- ասել է սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Անդրեյ Դեմչենկոն Ուկրաինայի ազգային հեռուստատեսությանը։

Նա նշել է, որ նման հայտարարություններն առաջին անգամ չեն հնչում։ Ըստ խոսնակի՝ հունիսի 21-ից Մինսկը ստուգում է իր ստորաբաժանումների մարտունակությունը, ուստի դա կարող է լինել «Ուկրաինայի վրա  պատասխանատվությունը բարդելու բաղադրիչներից մեկը»։

Դեմչենկոն ասել է նաև, որ Բելառուսի հետ սահմանային շրջանը շարունակում է մնալ «սպառնալիք», և Ուկրաինան այնտեղ է պահում անհրաժեշտ թվով ուժեր՝ կանխելու ցանկացած սադրանք։

Անցյալ շաբաթ Բելառուսի Պետական ​​սահմանային կոմիտեն հայտարարել էր, որ Ժիտոմիրի շրջանում, ուկրաինացի սահմանապահների պատասխանատվության գոտում, ռուսական կամավորական կորպուսի ստորաբաժանումները, իբր, հետախուզություն են իրականացնում, այդ թվում՝ դուրս գալով Բելառուսի սահման։

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ «ուկրաինական սպառնալիքից» պաշտպանվելու համար սահմանին մարտական ​​հերթապահության է բերել Պոլոնեզ համակարգը։