Բելգորոդը հոսանքազրկվել է․ Կուրսկի շրջանում նույնպես հնարավոր են էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ

Լուրեր

25.06.2026 | 12:37
Ելակն անսովոր բարձր գին ունի, թանկացել են ծիրանը, կեռասը․ Փաշինյանը Պապոյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:34
Խուզարկում են Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը
25.06.2026 | 12:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
25.06.2026 | 11:55
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
Բոլորը

Բելգորոդ քաղաքում և Բելգորոդի շրջանի մի շարք բնակավայրերում էլեկտրաէներգիայի մատակարարման, ինչպես նաև ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները, գրում է Meduza-ն։

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Բելգորոդում լուսացույցներն անջատվել են, խնդիրներ կան նաև ինտերնետի հետ կապված։ Հաղորդվում է մի շարք բնակավայրերում ջրամատակարարման անջատման մասին։ Ջրմուղում ջրի բացակայությունը բացատրվել է վթարային հոսանքազրկմամբ։

Տեղի իշխանությունները հայտնել են, որ էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ որոշ հատվածներում կօգտագործվեն շարժական բարձրախոսներ՝ նախազգուշացնելու հրթիռների վտանգի մասին:

«Բելգորոդէներգոյից» հայտնել են, որ էլեկտրաէներգիան անջատվել է «էլեկտրակայանի վրա արտաքին ազդեցության» հետևանքով առաջացած տեխնոլոգիական անսարքության պատճառով։ Չի նշվում, սակայն, թե որ էլեկտրակայանն է վնասվել։ Նախնական տվյալներով՝ հոսանքազրկման պատճառը ենթակայանի վրա ԱԹՍ-ների հարձակումն է եղել։

Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովն էլ հայտնել է, որ այս տարածաշրջանում նույնպես կարող են էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ լինել այն բանից հետո, երբ Բելգորոդում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել։

«Հարևան շրջաններում էլեկտրահաղորդման գծերի տեխնոլոգիական խախտումների պատճառով Կուրսկի մարզում կարող է առաջանալ էլեկտրաէներգիայի հզորության պակաս»,- գրել է նա տելեգրամի իր ալիքում։

Վորոնեժի շրջանի իշխանություններն էլ հայտնել են մի շարք շրջաններում գերծանրաբեռնվածության պատճառով էլեկտրամատակարարման սահմանափակման մասին։