Ոստիկանները ոտքերով, մահակներով հարվածում են ցուցարարներին. ԵԽԽՎ-ի զեկույցում մտահոգություններ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
21.07.2026 | 22:36
Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:33
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.07.2026 | 22:27
Բեռլինում Մերցի հետ հանդիպման ժամանած Ալիևին ադրբեջանցիները դիմավորել են «բռնապետ» վանկարկումներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:18
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքները
21.07.2026 | 22:09
Վրաստանում տղամարդ է կալանավորվել՝ ռուսախոս զբոսաշրջիկի վրա հարձակվելու համար․ ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
21.07.2026 | 21:55
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 21:45
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
21.07.2026 | 21:38
Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի համայնքապետի պաշտոնն ու վերցնում պատգամավորական մանդատը
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն օրերս քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը, որում անդրադարձ կա նաև ոստիկանության գործողություններին։

Հեղինակներն ընդգծում են՝ հավակնոտ բարեփոխումների մասին հայտարարած հայաստանյան ոստիկանությունը, եթե նույնիսկ ուժ է կիրառում, պետք է այնպես գործի, որ ցուցարարներին նվազագույն վնաս հասցնի։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասում է՝ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում բողոքի բոլոր գործողությունների ժամանակ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունն առանց նախազգուշացման հատուկ միջոցներ կիրառեց, մի շարք ցուցարարներ մարմնական վնասվածքներ ստացան։ Եվրոպացի պատգամավորները մտահոգիչ են համարել Հայաստանի ոստիկանության վերաբերմունքը հավաքների անցկացման նկատմամբ, արձանագրել են՝ ոստիկանները բռունցքներով, ոտքերով, մահակներով հարվածներ են հասցնում ցուցարարներին, քաշքշում բերման ենթարկելու ժամանակ։

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների և ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացան 101 քաղաքացիական անձ ու ոստիկան։ Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ոստիկանությունը գործել է պրոֆեսիոնալ։

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Factor TV-ին հայտնեց, որ 2023 թվականին դադարեցվել է ոստիկանության 37 ծառայողի լիազորություն։

«2023 թվականի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ կատարվել է 2393 ծառայողական քննություն, որոնց արդյունքներով կիրառվել են 640 կարգապահական տույժեր, որոնց մեջ են մտնում նկատողություններ, խիստ նկատողություններ, պաշտոնային դրույքաչափի իջեցումներ, պաշտոնի իջեցումներ, կոչման իջեցում, նաև ոստիկանությունից ազատում կարգապահական տույժ, որին 37 ծառայող է ենթարկվել»,- ասաց խոսնակը:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ ոստիկանների գործողություններին պետք է քրեաիրավական գնահատական տրվի, մինչդեռ որևէ ոստիկանի, այդ թվում՝ հունիսի 12-ի բախումներից հետո, մեղադրանք չի առաջադրվել։

ԵԽԽՎ զեկույցում նշվում է, որ ոստիկանները պետք է ունենան հատուկ պատրաստվածություն: Վեհաժողովը, միաժամանակ, գոհունակությամբ արձանագրել է, որ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ ոստիկանական ուժերի հետ բախումը չի հանգեցրել զոհերի՝ ի տարբերություն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան