Անկարայում ձերբակալվել է թուրք գեներալ, որը մեղադրվում է Սիրիայից Թուրքիա մարդկանց մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Անկարայում ձերբակալվել է  թուրք գեներալը, որը մեղադրվում է իր ծառայողական մեքենայով Սիրիայից Թուրքիա մաքսանենգ ճանապարհով մարդկանց տեղափոխելու համար։ Այս մասին  հայտնում է Halk TV –ին, որին վկայակորչում են թուրքական այլ լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ նախկին գեներալը Բ․Չ.-ն է, որը տեղափոխվել է երկրի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգ, որտեղ նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել Անկարայում ձերբակալվելուց հետո։

Մայիսին տեղի ունեցած միջադեպի մասին առաջինը հայտնել էր Cumhuriyet-ի լրագրող Բարըշ Թերքօղլուն։ Նա նշել էր, որ իշխանությունները հրամայել էին խուզարկել մեքենան, որն ազատված է սովորական ստուգումներից, և պարզվել է, որ դա  բրիգադային գեներալ Բ. Չ.-ի մեքենան է և օգտագործվում է մարդկանց մաքսանենգ ճանապարհով փողի դիմաց սահմաններով տեղափոխելու համար:

Գործողությանը մասնակցած գեներալի օգնականը և թիկնապահը կալանավորվել էին։ Նախարարության աղբյուրները հաստատել էին, որ Բ.Չ.-ն գտնվում է հետաքննության մեջ և ստիպված է եղել թոշակի անցնել:

Նշենք, որ Թուրքիան ուղիղ վերահսկողություն է հաստատել Սիրիայի հյուսիսում գտնվող տարածքների վրա։

Իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք վերահսկում են տարածաշրջանը, այդ ժամանակվանից մեղադրում են թուրք զինվորներին և Անկարայի աջակցությունը վայելող ապստամբներին անդրսահմանային հարձակումների ժամանակ տեղի բնակչության դեմ ռազմական հանցագործություններ կատարելու համար:

 

Էմմա Չոբանյան