Թուրք գեներալն իր ծառայողական մեքենայով Սիրիայից Թուրքիա մաքսանենգ ճանապարհով մարդկանց է տեղափոխել

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյան հաստատել է տարածված տեղեկությունները, որ թուրք գեներալն իր ծառայողական մեքենան օգտագործել է Սիրիայից Թուրքիա մաքսանենգ ճանապարհով մարդկանց տեղափոխելու համար, գրում է Turkish Minute-ը։

Cumhuriyet-ից Բարըշ Թերքօղլուն այս շաբաթվա սկզբին հայտնել էր, որ իշխանությունները վերջերս հրահանգել են խուզարկել մեքենան, որն ազատված է սովորական ստուգումներից: Նրանք պարզել են, որ այն նախկին բրիգադային գեներալ Բ.Չ.-ի ծառայողական մեքենան է և օգտագործվել է փողի դիմաց մաքսանենգ ճանապարհով մարդկանց տեղափոխելու համար: Գործողությանը մասնակցած գեներալի օգնականն ու թիկնապահը ձերբակալվել են։ Ըստ լրագրողի՝ նախարարության աղբյուրները նույնպես հաստատել են, որ Բ.Չ.-ն հետաքննության մեջ է և ստիպված է եղել թոշակի անցնել:

Աղբյուրների համաձայն՝ այս միջադեպն առանձին դեպք չէ։ Բացահայտվել են նմանատիպ դեպքեր, մասնավորապես, ցածրաստիճան սպաների հետ կապված։

Թերքօղլուի պնդումները հաստատել է ՊՆ իրավաբանական ծառայությունների գլխավոր տնօրեն, բրիգադի գեներալ Էսաթ Մահմութ Յըլմազը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ։ Պատասխանելով գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) պատգամավոր Ութքու Չաքըրոզերի հարցին՝ Յըլմազը նշել է, որ երեք հոգի կալանավորվել են, որոշ զինծառայողների պայմանագրերը խզվել են, որոշ անձինք առաջադրվել են բարձր կարգապահական կոլեգիայի։

Երբ պատգամավորը հարցրել է, թե քանի նման դեպք է հայտնաբերվել և քանիսն է այժմ հետաքննվում, ՊՆ պաշտոնյան ասել  է. «Բոլոր կարգապահական գործերով անմիջապես հարուցվում են դատական ​​և վարչական ընթացակարգեր։ Մենք միջոցներ ենք ձեռնարկում նման միջադեպերը կանխելու համար ոչ միայն այդ տարածաշրջանում, այլ նաև մեր բոլոր սահմաններում»:

Էմմա Չոբանյան