Ուկրաինան ու ԵՄ-ն անվտանգության մասին համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում անվտանգության մասին համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ։ Այս միջոցառումը բացել է Եվրոպական խորհրդի նիստը, որը համախմբել է ԵՄ երկրների ղեկավարներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Համաձայնագրի ստորագրումից հետո օրակարգի հաջորդ կետը Զելենսկիի ելույթն է Եվրախորհրդում և Ուկրաինայի իրավիճակի քննարկումը, ինչպես նաև նրա աջակցությունը Եվրոպական միությունից։

«Եվրամիության պարտավորությունները ներառում են կանխատեսելի, երկարաժամկետ ու կայուն անվտանգության և պաշտպանության աջակցություն Ուկրաինային, մասնավորապես, Համատեղ անվտանգության և պաշտպանության քաղաքականության առաքելությունների միջոցով, ինչպես նաև անվտանգության ավելի լայն պարտավորություններ»,- ասվում է համաձայնագրի տեքստում։

Խոսքը Ուկրաինային ռազմական տեխնիկայով կայուն և երկարաժամկետ ապահովելու, ռազմական պատրաստության, պաշտպանական բարեփոխումների աջակցության, եվրոպական և ուկրաինական պաշտպանական արդյունաբերության համագործակցության մասին է։ Մյուս կետերն են՝ կիբեր և հիբրիդային սպառնալիքներին դիմակայունության ավելացումը, ականազերծման գործողությունը, քաղաքացիական անվտանգության ոլորտի բարեփոխումները և իրավապահ մարմիններին աջակցությունը, հրազենի տարածման դեմ պայքարը, էներգետիկ և միջուկային անվտանգության աջակցությունը, հետախուզական և արբանյակային պատկերների փոխանակումը։

Համաձայնագիրը երաշխավորում է ոչ միայն աջակցություն Ուկրաինայի պաշտպանությանը, այլև մակրոֆինանսական, հումանիտար օգնություն, աջակցություն վերակառուցմանն ու բարեփոխումներին։

«ԵՄ-ն վճռական է՝ շարունակել Ուկրաինային և նրա ժողովրդին տրամադրել բոլոր անհրաժեշտ քաղաքական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական ​​աջակցությունը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և այնքան ինտենսիվ, որքան անհրաժեշտ է»,- ասվում է համաձայնագրի տեքստում։

Եվրամիության առաջնորդների՝ Շառլ Միշելի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համաձայնագիրը կնքելուց անմիջապես հետո Վլադիմիր Զելենսկին անվտանգության երկկողմանի համաձայնագրեր է ստորագրել Լիտվայի և Էստոնիայի հետ։