Փախուստի ընթացքում նետել էր ատրճանակն ու լիցքավորված փամփշտատուփը․ երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Լուրեր

20.11.2026 | 15:34
Ընդդիմությունն ապահովի 6 ձայնը, և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրենին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
20.11.2026 | 13:56
«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
Բոլորը

Հունիսի 26-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Աթոյան անցուղու տներից մեկի մոտ գտնվող երիտասարդի մոտ զենք կա: Նշված հասցե մեկնեցին Էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողներ: Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդը դիմեց փախուստի՝ այդ ընթացքում ավտոտնակների մոտ նետելով ատրճանակի լիցքավորված պահեստատուփ, իսկ Աթոյան անցուղու տներից մեկի պարսպի տակ՝ ատրճանակ․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Հետապնդելով՝ ոստիկանները նրան բռնեցին, ձերբակալեցին և ներկայացրին Էրեբունու բաժին, որտեղ պարզվեց ինքնությունը՝ Աթոյան անցուղու 26-ամյա բնակիչ: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ծալովի դանակ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվեցին «Մակարով» տիպի ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 7 փամփուշտով:

Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են: