Ալիևը Իտալիայի ՊՆ ղեկավարի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոյի գլխավորած պատվիրակությանը։ Նրա պատվիրակության կազմում են եղել նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելին, հայտնում է Ադրբեջանի նախագահականը։

Ալիևն ասել է, որ նշանակալից օր է Ադրբեջան-Իտալիա հարաբերությունների պատմության մեջ, նոր էջ է բացվել հարաբերություններում, և որ երկրներն արդեն սկսել են համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։ Ընդգծելով, որ Իտալիան ունի բարձր զարգացած ռազմատեխնիկական արդյունաբերություն, Ալիևը C-27J Spartan տեսակի ռազմատրանսպորտային ինքնաթիռի մատակարարումն Ադրբեջանին գնահատել է երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշ։

Ալիևն ասել է, որ Իտալիան և Ադրբեջանը բազմաթիվ ոլորտներում հանդես են գալիս որպես ռազմավարական գործընկերներ՝ հայտարարելով, որ եվրոպական տարածքում Բաքվի առևտրային հարաբերությունների մեծ մասը բաժին է ընկնում Իտալիային, իսկ ապրանքաշրջանառությունը գերազանցում է 15 միլիարդ դոլարը։ Նա գոհունակությամբ նշել է, որ իտալական բազմաթիվ ընկերություններ հաջողությամբ գործում են Ադրբեջանում և մասնակցում մի շարք նախագծերի։

Նշելով, որ նավթագազային ոլորտում համագործակցությունը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ եվրոպական տարածքի համար, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ դրա զարգացման հիմքում ընկած են ամուր քաղաքական հարաբերությունները, իսկ «Ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը այդ հարաբերությունների հիմքն է կազմում։

Իտալիայի պաշտպանության նախարարն իր հերթին գոհունակությունն է հայտնել ռազմարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության մեկնարկի կապակցությամբ։

Նշենք, որ Իտալիայից պատվիրակության մասնակցությամբ այսօր Իլհամ Ալիևին է ներկայացվել իտալական Leonardo ընկերության արտադրած և Բաքվի կողմից ձեռքբերված C-27J Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Դեռևս անցյալ տարի հունիսին իտալական Leonardo կոնցեռնը հայտարարել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար C-27J Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռների մատակարարման պայմանագրի կնքման մասին։

Էմմա Չոբանյան