Բաքվում Ալիևին է ներկայացվել իտալական Leonardo-ից ձեռք բերված ռազմատրանսպորտային ինքնաթիռը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Բաքվում այսօր Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է ներկայացվել իտալական Leonardo ընկերության արտադրած C-27J Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելին, ինչպես նաև  Leonardo ընկերության նախագահ Ստեֆանո Պոնտեկորվոն։

Դեռևս անցյալ տարի հունիսին իտալական Leonardo կոնցեռնը հայտարարել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար C-27J Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռների մատակարարման պայմանագրի կնքման մասին։ Ստորագրման արարողությանը մասնակցել էին երկու երկրների ՊՆ ներկայացուցիչները։

Մի քանի օր առաջ էլ այցով Իտալիայում էր Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը, որը հանդիպել էր այդ երկրի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոյի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները։ Իսկ այս տարվա փետրվարին Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում Ալիևը հանդիպել էր Leonardo ընկերության գլխավոր տնօրեն Լորենցո Մարիանիի հետ։

Վերջին տարիներին Հռոմի և Բաքվի ռազմական շփումներն ակտիվ բնույթ են ստացել։ Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում «Dubai Airshow 2023» միջազգային ցուցահանդեսի շրջանակում հանդիպել էին Ադրբեջանի և Իտալիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Գիդո Կրոզետոն, քննարկել Բաքվի և Հռոմի միջև ռազմական համագործակցության հեռանկարները։ Բացի այդ, Զաքիր Հասանովը «Dubai Airshow 2023» միջազգային ցուցահանդեսում ծանոթացել էր իտալական Leonardo ընկերության արտադրած սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։

Հայտնի է դարձել նաև, որ Ադրբեջանում Իտալիայի դեսպանատանը ռազմական կցորդի գրասենյակ է բացվել։

Էմմա Չոբանյան