Շահրամանյանը ստորագրել է ԼՂ-ի լուծարման թուղթը․ այդ մանիպուլյացիան ՀՀ-ում չի աշխատում․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

Ինչո՞ւ մի առվով չեն հոսում Հայաստանի իշխանությունների և Արցախում նախկինում ռազմաքաղաքական պաշտոններ զբաղեցրած պաշտոնյաների ջրերը։ Ոստիկանության հատուկ ջոկատայինները առգրավել էին ԼՂ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական ավտոմեքենան։  Արցախի ԱԺ ուժերը՝ «Արդարություն», ՀՅԴ, «Արցախի ժողովրդավարական», «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունները հայտարարել են, որ հունիսի 21-ին տեղի ունեցածով Հայաստանի գործող իշխանությունները հատել են «ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը»։ Խոսում են ՀՀ ընդդիմության դեմ բռնաճնշումներից։

Չորս խմբակցությունները նշում են նաև․ «ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ է, ինչ ժողովրդավարության քողի տակ թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի ու անհատների, կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք՝ օգտագործելով «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ բառապաշար։ Պահանջում ենք ՀՀ իշխանություններից զերծ մնալ բռնություն, ատելություն և թշնամանք սերմանելու նենգ, վտանգավոր դրսևորումներից»։ Փաշինյանը հունիսի 12-ի օրերին ասել էր․ «Մենք թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղին, ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար»։ Նա հույս էր հայտնել, որ իր խոսքը կհասնի հասցեատերերին։

Շահրամանյանը Արցախի ներկայացուցչության մուտքի դռներ կոտրելը ոստիկանության կողմից և մեքենան տանելը բացասական վերաբերմունք է որակել Արցախի նկատմամբ․ «Սա մեքենայի հարց չի, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է»: Տարբեր քրեական գործերով են անցնում նաև Արցախի քաղաքապետեր։ Մեղադրանքները էլի պտտվում են մեքենաների հափշտակության շուրջ։ Կա պնդում, որ սա քաղաքական հետապնդում է։ Մեկնաբանելով այս իրավիճակը, քաղաքագետ Էդգար Վարդանյանն ասում է․

«ԼՂ-ի իշխանությունը, ըստ էության, ասում է, որ պետք է ՌԴ-ի հովանու տակ մտնենք, հակադրվենք Արևմուտքին, և այդպիսով՝ նրանք իրենց գործողություններով հակադրվում են ՀՀ-ին։ Մանիպուլյացիա է, որ թե ԼՂ-ի վերնախավի նկատմամբ քրգործեր կան, ուրեմն՝ դա ռեպրեսիա է Արցախի ժողովրդի նկատմամբ, թե իբր հարված է ԼՂ-ի կոնցեպցիային։ Շահրամանյանն է ստորագրել ԼՂ լուծարման թղթի տակ։ Այդ մանիպուլյացիան չի աշխատում ՀՀ-ում, իրենք թաքնվում են այդ ամենի տակ։ Փաշինյանը օտար է ընկալվում Արցախի էլիտայի համար, ինչպես՝ օտար են ընկալում ՀՀ նախկին իշխանության և օլիգարխիայի համար, քանի որ իրենց կլանից չէ։ Կասկած են գցում, որ կարող էր ԼՂ կորուստը թույլ չտալ, բայց արեց։ Կրեմլը Փաշինյանի իշխանության դեմ հիբրիդային հարձակումներ է գործում՝ պաշտպանելով նախկին էլիտային»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան