132 ավտոբուս՝ «գծից դուրս». տոմսային համակարգի ներդրումը հետաձգվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևանում հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումը հետաձգվում է մինչև 2025 թվականի հունվար։ Մինչդեռ քաղաքային իշխանությունները խոստացել էին, որ դա տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին, երբ Երևան կհասնեն 171 նոր ավտոբուսները։ Բայց պարզվում է՝ խնդիրներ են առաջացել այդ ավտոբուսների մատակարարաման ժամկետների հետ կապված։ Ավելին, որոշման ընդունումից առաջ քաղաքային իշխանությունն ասում էր, որ կաշխատեն այնպես անել, որպեսզի այդ ավտոբուսները նախատեսված ժամկետից ավելի շուտ լինեն Երևանում։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ առաջին անգամ չէ, երբ քաղաքային իշխանությունը չի կատարում խոստումները։ Նա թերահավատ է անգամ իշխանության մատնանշած նոր ժամկետի՝ հունվարի 1-ի հարցում։

Երևանի քաղաքապետարանից Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ 171 ավտոբուսների ձեռքբերման պայմանագրի համաձայն՝ մատակարարման ժամկետը սահմանված է 180 օրացուցային օր և, ըստ կնքված համաձայնագրի, վերջնաժամկետը սահմանվել է մինչև 2024 թվականի նոյեմբերի 10-ը։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր Factor TV-ին փոխանցեց՝ մրցութային գործընթացն է ավելի երկար տևել։ Այլ մանրամասներ նա չհայտնեց։ 171 ավտոբուսների ձեռքբերման համար Երևանի բյուջեից հատկացվել է 6 մլրդ 300 մլն ՀՀ դրամ:

Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունը ոչ թե միասնական տոմսային համակարգ է ներդնում, այլ տրասնպորտի ուղեվարձն է թանկացնում։ Համակարգի ներդրման դեպքում տրանսպորտից օգտվելու տարեկան փաթեթը կարժենա 90 հազար դրամ, ամսականը՝ 9,000 դրամ, եռամսյակայինը՝  24,000 դրամ։ Սրանք անսահմանափակ փաթեթներն են։

Համակարգի ներդրման նախագիծ ներկայացրել էր նաև «Մայր Հայաստան»-ը, որն այդպես էլ չի ընդգրկվել ավագանու նիստերի օրակարգում։ Սուքիասյանը համակարգի ներդրման հետաձգումը նաև կապում է ընդդիմության կողմից փողոցային պայքարի գործողությունների հետ։

Ընդդիմադիր խմբակցությունները նաև հայտարարել էին, որ օգոստոսին իրենք փողոցային պայքար կսկսեն և թույլ չեն տա, որ ծրագիրը կյանքի կոչվի։ Սուքիասյանի կարծիքով՝ ձմռանը մարդիկ պայքարի դուրս չեն գա, ինչպես եղավ նաև կարմիր գծերում կայանման արժեքը շեշտակի թանկացնելու ժամանակ։

Մինչ նոր շարժակազմերը Երևան կհասնեն, պարզվում է՝ այս կամ այն խնդրի պատճառով, հունիսի 17-ի դրությամբ, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա 717 ավտոբուսներից 132-ը չի շահագործվում։ Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․

– 70 հատ «Zhong Tong» մակնիշի, որից 54-ը՝ անսարք, 16-ը՝ վթարված,

– 21 հատ «MAN» մակնիշի, որից 10-ը՝ անսարք, 1-ը՝ վթարված,

– 9 հատ «HIGER» մակնիշի, որից 6-ը՝ անսարք, 3-ը՝ վթարված,

– 32 հատ «Gazel» մակնիշի, որից 31-ը՝ անսարք, 1-ը՝ վթարված:

Ըստ քաղաքապետարանից ստացած պատասխանի՝ «Zhong Tong», «MAN» և «Gazel» մակնիշների ավտոբուսները վերանորոգելու համար անհրաժեշտ է 7-15 օր, իսկ «HIGER» մակնիշի ավտոբուսների դեպքում իրականացվում է ամենօրյա ընթացիկ վերանորոգում, հիմնականում՝ ընկերության ուժերով: Վերանորոգումն իրականացվում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բյուջեով։ Ավտոբուսների սպասարկման միջակայքը, ըստ քաղաքապետարանի, կազմում է 10-15 րոպե, որը ծանրաբեռնված ժամերին, ինչպես նաև շարժակազմերում նախատեսվածից քիչ ավտոբուսների պատճառով, կարող է մեծանալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան