Այլ երկրի քաղաքացին` ՀՀ պաշտպանության նախարար.կարծիքներ վտանգների և պատասխանատվությունից խուսափելու մասին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Արդեն հայտնել ենք, որ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության զրուցակիցը փոխանցել է, թե Մոսկվան պաշտոնական հարցում է ստացել Երևանից 2008 թ. «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով ԱՊՀ երկրների միջպետական որոնման մեջ գտնվող, Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի արտահանձնման վերաբերյալ:

Ըստ գործակալության զրուցակցի`արտահանձնումը կմերժվի, քանի որ Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի: Նրա խոսքով` Սահմանադրության մեջ նշված է, որ Ռուսաստանի քաղաքացիները չեն արտահանձնվում արտասահմանյան երկրներին: ՀՀ գլխավոր դատախազությունը էլ հայտնում է, որ դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին,և նման պայմաններում կոնկրետ նշված անձին հանձնելու հետ կապված որևէ միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունից չէր կարող ներկայացվել:

Factor.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ընդգծեց, որ ՊՆ-ի, ոստիկանության, իրավապահ մարմինների և այլ համակարգերի պաշտոնյաները չպետք է լինեն այլ պետությունների քաղաքացիներ: Այլ երկրի քաղաքացին, ըստ Սաքունցի, ունի այլ երկրի հանդեպ պարտավորություններ: «Եթե այդ պետության հետ, որի քաղաքացին մեր պաշտոնյան է, մենք ունենայինք խնդիրներ, ինչպե ՞ ս պետք է նա լիներ ՀՀ պաշտպանության նախարար կամ ԱԱԾ պետ»,-հարցադրում է անում Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով` Ռուսաստանը հովանավորել է ԱՊՀ երկրների` քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող և կասկածվող տարբեր պաշտոններ զբաղեցրած անձանց:

Նա օրինակ բերեց Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովին, Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչին, Ղրղզստանի ղեկավար Ակաևին:

«Քաղաքացիության հարցն այս դեպքում շահարկվում է, որ իրականացվի քաղաքական հովանավորչություն»,-եզրափակում է Արթուր Սաքունցը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն անվտանգության առումով խնդիր չի տեսնում, երբ այլ երկրի քաղաքացին նշանակվում է ՀՀ պաշտպանության նախարար:

Քաղաքագետի պնդմամբ` եթե Միքայել Հարությունյանը պետք է այլ երկրի տրամադրեր գաղտնի տեղեկատվություն, ապա դրա համար պարտադիր չէ ունենալ ուրիշ քաղաքացիություն:

«Կա խնդիր, որ պատասխանատվության պահին նախկին նախարարը թաքնվում է Ռուսաստանի թիկունքում: Ենթադրվում է, որ նա Ռուսաստանին ծառայություններ է մատուցել, այդ երկիրն էլ չի ուզում նրան արտահանձնել: Բայց մենք ՌԴ-ի հետ ունենք արտահանձման մասին և այլ պայմանագրեր»,-ասաց նա:

Հարցին` ինչպե՞ ս կավարտվի Հարությունյանի հետ կապված պատմությունը, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Դա կախված է, թե ինչպես կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները: Եթե Ռուսաստանը հարմար գտնի զոհաբերել Հարությունյանին, որ ջերմ հարաբերություններ պահպանի ՀՀ-ի հետ, ապա կանի դա: Սակայն, Ռուսաստանին ձեռք էր տալիս, երբ նախորդ իշխանությունների օրոք ջանք չէր թափում և ստանում էր այն, ինչ ուզում էր: Հիմա իրավիճակ է փոխվել, իսկ Ռուսաստանը չի սիրում գործընկերների հետ խոսել հավասար պայմաններում: Նա իր հարևաններին դիտարկում է երկու կարգավիճակում` թշնամի կամ ենթակա»:

Լևոն Փանոսյան