Ադրբեջանը զինում է Քարվաճառի տարածքը՝ ՀՀ-ի դեմ ագրեսիայի պլացդարմ դարձնելով, վտանգավոր են զիջումները․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Բաքուն պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը, պնդելով, թե առանց դրա խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար կլինի։ Խնդրահարույց են համարում Հայաստանի Սահմանադրության հղումը Անկախության հռչակագրին, որը հենվում է «Խորհրդային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշման վրա: Բաքուն այստեղ տարածքային պահանջներ է տեսնում։ Ալիևն է վերջերս սա բարձրաձայնել։ Ինչո՞ւ է Ադրբեջանը ՀՀ-ին Սահմանադրություն փոխելու պահանջ ներկայացնում, եթե խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում կա նշում, որ կողմերը չեն կարող հղում անել ներքին օրենսդրությանը՝ պայմանագրի կատարումից խուսափելու նպատակով։

Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմագիտության թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ սա զուտ պատրվակ է Ադրբեջանի համար՝ տապալելու պայմանագրի ստորագրման գործընթացը։

«Ադրբեջանը պատերազմով է հարցեր լուծում, և շատաժով և սպառնալիքով զիջումներ է ստանում, ինչից հետո նոր պահանջ է ներկայացնում, օրինակ՝ փոխել Սահմանադրությունը։ Նրանց ձեռնտու չէ թուղթ ստորագրել, երբ ուժի սպառնալիքով և հոգեբանական տեռորով հասնում են զիջում ստանալուն։ Ադրբեջանում նոր պատերազմ է քարոզվում պետական հեռուստաընկերություններով։ Ալիևին չպետք է միակողմանի զիջել, ինչից ոգևորվում է և տապալում պայմանագրի ստորագրումը, թուղթ ստորագրելու շահագրգռվածություն չունի»,- նշեց Հայրապետյանը։

Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե, իբր, ՀՀ-ն խախտել է հրադադարի ռեժիմը։ Թե՛ ՀՀ-ն, թե՛ ԵՄ-ն սա հերքում են։ Փաշինյանը առաջարկեց Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել։  «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները», – ասված է հայկական կողմի հաղորդագրությունում:

Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել անհապաղ կնքել խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ։ Հեռախոսազրույցում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ «Պետքարտուղարը կրկնել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում հետագա ներգրավվածության աջակցմանը ցանկացած ձևով, որը օգտավետ է կողմերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բլինքենը շեշտել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել COP29-ի հաջողությանը: Նա կոչ է արել նորացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև։ Ադրբեջանագետը հիշեցնում է նաև Ռուսաստանի և Ադրբեջանի՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեմ սպառնալից հռետորաբանության մասին։

«Բլինքենի՝ Ալիևին զանգից հետո Ադրբեջանի մամուլը սկսեց պատերազմով սպառնալ, ԱՄՆ-ին ասում են՝ գործ չունեք այստեղ։ Եվ եթե Վաշինգտոնը ընդունում է խաղի այս կանոնը, դա է անընդունելի։ Քանի դեռ ԱՄՆ-ն չի պատժել Ադրբեջանին՝ իր հետ հաշվի չի նստի։ Ալիևը վտանգավոր ական է դնում աշխարհի համար, պատերազմով հարցեր է լուծում, ԱՄՆ-ն սա չպիտի՛ ընդունի։ Ադրբեջանը զինում է Քարվաճառի տարածքը՝ ՀՀ-ի դեմ ագրեսիայի պլացդարմ դարձնելով, վտանգավոր են միակողմանի զիջումները»,- ասում է Տաթևիկ Հայրապետյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան