Ամեն մի բանվոր քրեական գործ է սկսում՝ մարդկանց պատիվը վարկաբեկելու համար. Ալիկ Սարգսյանն՝ իր անվան հետ առնչվող քրեական գործի մասին

Լուրեր

27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
Բոլորը

Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ իրենց վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի կողմից լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ և որոշում է կայացվել գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է Ալիկ Սարգսյանի հետ:

-Պարոն Սարգսյան, Քննչական կոմիտեն հայտարարել է Ձեր կողմից առերևույթ չարաշահումներին առնչություն ունենալու վերաբերյալ փաստեր ձեռք բերելու մասին, այլ կերպ ասած՝ Ձեզ մեղադրում են բիզնես խլելու մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ես, ոնց հասկանում եմ, ամեն մի  բանվոր քրեական գործ է սկսում մարդկանց պատիվը վարկաբեկելու համար: Այո, երեկ ես էլ տեղեկացա, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, իբր, ես ինչ-որ բիզնես եմ խլել: Չի կարող նման բան լինել, ինձ ճանաչողները գիտեն, որ ես խլող չեմ, ես այս կյանքում մեկից անգամ մի տուփ ծխախոտ կամ ծամոն չեմ խլել, ո՞նց կարող եմ ավազի հանք խլել: Սա ինձ համար անհասկանալի թեմա է, ես քրեական գործի հիմքերն անգամ չեմ հասկանում:

-Այդ դեպքում ահազանգի առկայությունն ինչպե՞ս կբացատրեք:

-Դե պարզ է, որ ինձ չսիրողներ կան, ի վերջո ոստիկանապետ եմ եղել ու ոնց էլ լինի մի 100-200 հոգու դատի տված կլինեմ էլի, գուցե որոշել են, որ իմ անունն էլ, քանի որ շատ շահարկվող, հետաքրքրություն ներկայացնող անուն է, ավելին՝ մարդ կա անունս կարդում է «ֆեյսբուքներում» ուրախանում է, գուցե որոշել են  շոու ստեղծել:

-Ովքե՞ր են որոշել շոու անել:

-Այն մարդիկ, որոնք այդ տեսակ բաներ են գրում: Իմ անձի նկատմամբ հետաքրքրություն կա, ժողովուրդը կարդում է, բայց այդ քրեական գործն էլ կկարճվի,  ոնց որ մյուս քրեական գործերը: Մեկն էլ վերնագիր կգրի, որ Ալիկ Սարգսյանն է միջամտել և այլն:

-Այսինքն՝ որևէ անհանգստություն չունե՞ք:

-Ի՞նչ եք ասում, ես ընդհանրապես կապ չունեմ այդ ամենի հետ, ես մաքուր եմ ապրել:

-Այդ մարդուն ճանաչո՞ւմ եք:

-Ոչ չեմ ճանաչում, երբևիցե դեմքը չեմ տեսել, անգամ հեռախոսով հետը չեմ խոսել, նկարն էլ  վերջերս եմ տեսել հարցազրույց տալուց:

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ նրան ուղղորդած լինեն:

-Չգիտեմ, բայց թքել եմ այն ուժի վրա, որ պիտի այս տեսակ մարդուն ուղղորդի, որովհետև անպտուղ գործով են զբաղված: Իսկ եթե ակնարկում եք ներկայիս իշխանությանը, ես չեմ կարծում, որ այս իշխանությունները որևէ կապ ունեն այս մարդուն ուղղորդելու հետ: Ես հայց եմ ներկայացնելու դատարան, պատիվ եմ պահանջելու և բարոյական վնասի փոխհատուցում: Մինչև հիմա դատարան չեմ դիմել, բայց արդեն ժամանակն է այդպես առաջ շարժվել: 60 տարեկան մարդ եմ, ինձ դնում են այնպիսի ուղու վրա, որ իմ իրավաբանական գիտելիքներն օգտագործեմ ինձ պաշտպանելու համար: Անհամբեր սպասում եմ, թե երբ կհրավիրեն ինձ ՀՔԾ:

Շողիկ Գալստյան