Փաստաբանի կողմից արված գրառումը, ներհասարակական համակեցության առումով, խիստ վտանգավոր շեշտադրումներ ունի․ Գոռ Աբրահամյան

Լուրեր

16.12.2025 | 12:22
Նշան Խաչատրյանը նշանակվել է Ամրավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
16.12.2025 | 12:12
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները
16.12.2025 | 12:03
37-ամյա տղամարդը դանակահարել է հորն ու մորը․ ծնողները մահացել են, որդին ձերբակալվել է
16.12.2025 | 11:52
Ռուբեն Նազարեթյանը՝ ֆուտզալի Հայաստանի 2025թ․ լավագույն մարզիչ
16.12.2025 | 11:43
Մեր քաղաքացի Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 11:35
Արցախից տեղահանված քանի անձ է ՀՀ քաղաքացիություն ստացել․ փոխնախարարը թվեր ներկայացրեց
16.12.2025 | 11:24
ՀԿԿ նախագահը մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին
16.12.2025 | 11:12
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն
16.12.2025 | 11:02
ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 10:59
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
Բոլորը

Փաստաբան Ռոման Երիցյանի կողմից արված գրառումը Կոմիտաս փողոցում երկու անձի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի շրջանակներում քննիչների անգործության մասին, բացարձակապես իրականության հետ աղերս չունի և խիստ մանիպուլյատիվ է` ներհասարակական համակեցության առումով խիստ վտանգավոր շեշտադրումներով․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով։ Իրականացվել է դեպքի վայրի զննություն, վնասվածքներով բուժհաստատություն տեղափոխված երկու անձինք ճանաչվել են տուժող։ Քննիչներն այնքան օպերատիվ են գործել, որ անմիջապես այցելել են բուժկենտրոն, այնտեղ նրանց հարցաքննելու համար։ Տեւժողներից մեկը հարցաքննվել է, մյուսի հետ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել վերջինիս առողջական վիճակով պայմանավորված։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Տարածքում տեղակայված տեսագրող սարքերի պարունակությունը վերցնելու հանձնարարություն է տրվել, ոստիկանությանը հանձնարարվել է նաև հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, քննությանը հետաքրքրող այլ հանգամանքներ պարզելու վերաբերյալ։ Այսինքն անհետաձգելի բոլոր գործողությունները կատարվել են, և դրանք շարունակվում են նաև այսօր։

Այս իմաստով քննիչների կողմից, հարսանիքի պատճառով գործողություններ չիրականացնելու վերաբերյալ պնդումները անհիմն են, մտացածին և ցածրակարգ, այլ իրողությունների, վարույթների հետ համադրությունների մեջ դնելն ու դրանց հիման վրա դատողություններ անելն էլ ավելին չէ, քան պարզունակ ու զգացմունքային մանիպուլյացիա։

Իսկ այն հանգամանքը, որ փաստաբանը նշված անձանց նկատմամբ բռնության գործադրումը ուղիղ կերպով կապում է նրանց արցախցի լինելու հետ այն դեպքում, երբ տվյալ հանգամանքի մասին խոսող որևէ փաստական տվյալ առ այս պահը առկա չէ, այլ բան չէ, քան արհեստականորեն արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի առկայության պատրանք ստեղծելը և այդ կերպ ներհասարակական պառակտում գեներացնելը։

Թե ինչ անուն կարելի է դրան տալ, թողնում եմ յուրաքանչյուրի բարոյական ընկալումներին»,- գրել է  Աբրահամյանը։