Կոտրված դարպաս, առգրավված մեքենա. Շահրամանյանը հարցաքննվել է այլ վարույթի շրջանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

Ոստիկանության հատուկջոկատայիններն այսօր կոտրել են Երևանում Արցախի Հանրապետության հատուկ ներկայացուցչության երկաթյա դարպասը, ներխուժել ներս և առգրավել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ դա տեղի է ունեցել օրենքի խախտմամբ՝ առանց դատարանի որոշման։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշումը կայացրել է քննիչը՝ քրեական վարույթի շրջանակում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով:

Երիցյանի խոսքով՝ այսօր ժամը 14:00-ին Շահրամանյանը հրավիրված է եղել հարցաքննության, և այդ գործողությունները տեղի են ունեցել հենց այդ ժամանակ։

Արցախի վերջին նախագաhը հարցաքննվել է մի քանի անգամ՝ վկայի կարգավիճակով։ Նրան սպասարկող «Տոյոտա» մակնիշի մեքենան շուրջ 15 օր չէր շահագործվում, կապարակնքված էր։

Factor TV-ի տեղեկություններով՝ Շահրամանյանի մեքենան առգրավվել է ամիսներ առաջ հասարակական հիմունքներով նրա օգնական Աշոտ Դանիելյանի մոտ թմրանյութ պահելու և իրացնելու մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, սակայն, մեր տեղեկություններով, Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է այլ վարույթի շրջանակում։ ՔԿ-ից այս առնչությամբ հրաժարվում են մեկնաբանություն տալ։

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել էին Աշոտ Դանիելյանին, ձեռնաշղթաներ հագցրել և իր իսկ մեքենայով տարել ոստիկանության բաժանմունք։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրա մոտ թմրամիջոց չի հայտնաբերվել։ Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, սակայն նախաձեռնված վարույթը դեռ շարունակվում է, որի շրջանակում էլ այսօր առգրավվել և քննչական գործողությունների է տարվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։

Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ այս ամենի հետևում քաղաքական հրահանգ կա։

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի խոսքով էլ՝ Շահրամանյանին սպասարկող մեքենան պիտի առգրավվեր այն ժամանակ, երբ նա ստորագրեց Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրը։

Քննչական կոմիտեից, արձագանքելով ոչ իրավաչափ գործողությունների մասին մեղադրանքներին, նշում են, որ քաղաքական հրահանգ չկա,  քննիչի գործողությունները եղել են իրավաչափ, դեռևս փետրվարին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Թե ինչ հանգամանքների մասին է խոսքը, իրավապահ կառույցից փակագծեր չեն բացում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան