Լավրովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հայաստանը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ուղարկել, հետևաբար, այդ հարցը և հանրապետության դուրս գալու հնարավոր հետևանքները ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդում չեն քննարկվել, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Պատասխանը միանգամից ոչ է։ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին՝ քննարկվե՞լ է, արդյոք, կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավոր ընթացակարգը։

Նրա խոսքով՝ նման քայլի հնարավոր հետևանքները չեն քննարկվել։

«Գուշակություններ անելը, թե եթե լիներ, ինչ կլիներ, դիվանագիտական ավանդույթների մեջ չէ: Ինչպես արդեն ասացի՝ այո՛, այսօր հայ նախարարը ներկա չէր նիստին, բայց Հայաստանից որևէ փաստաթուղթ, որևէ պաշտոնական քայլ չկա, որն անհրաժեշտ է դարձնում քննարկել այն բանի հետևանքները, որը տեղի չի ունեցել»,- նշել է նա։