Ալիևը Բլինքենի հետ զրույցում բողոքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունից ու ՀՀ Սահմանադրությունից

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ԱՄՆ  պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  նախօրեին տեղի ունեղած հեռախոսազրույցի վերաբերյալ  հաղորդագրության է տարածել ադրբեջանական կողմը: Մասնավորապես, նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ ձեռք բերված արդյունքները, ընդգծել, որ Միացյալ Նահանգները հաստատակամ է շարունակել աջակցել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և կողմերին կոչ արել առաջիկայում ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Ալիևն էլ նշել է, թե «տարածաշրջանում խաղաղություն է ապահովվել, խաղաղության համաձայնագրի հիմքում ընկած սկզբունքները և դրա տեքստի նախաձեռնողը ադրբեջանական կողմն է, և ասել, թե երկկողմանի հիմունքներով շարունակվում են կարգավորման գործընթացն ու խաղաղության օրակարգն առաջ մղելու ջանքերը»։

«Բարձր գնահատելով խաղաղության օրակարգին նպաստելու ԱՄՆ վճռականությունը՝ Ալիևը նշել է Հայաստանի սահմանադրության, համապատասխան օրենքների և ներքին կանոնակարգերի հիման վրա Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների դադարեցման կարևորությունը՝ խաղաղության օրակարգի առաջմղման տեսանկյունից։ Ալիևը հավելել է, որ վաղուց եկել է ժամանակը պաշտոնապես դադարեցնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան առնչվող բոլոր կառույցների գործունեությունը, որպեսզի ամբողջությամբ փակվի անցյալի մնացուկ հանդիսացող հակամարտության էջը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ալիևը նաև անդրադարձել է էներգետիկայի ոլորտում երկրների միջև «բազմամյա հաջող համագործակցությանը, գոհունակություն հայտնել կլիմայի փոփոխության և COP29-ի նախապատրաստման գործընթացի շրջանակներում երկրների պատվիրակությունների արդյունավետ համագործակցության կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին»։ Նա ասել է, որ Բաքուն նույնպես կարևորում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և աջակցում է երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը և որակական նոր մակարդակի բարձրացմանը։

Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել երկրների միջև ամենաբարձր մակարդակով նամակների փոխանակման, պատվիրակությունների փոխայցելությունների մասով, մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդու իրավունքները և ժողովրդավարությունը, երկրների ներքին օրենքների գերակայության հարգումը։

Հավելենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հարգել միջազգային պարտավորությունները և ազատ արձակել բոլոր անարդարացի ձերբակալվածներին։ Նա կոչ է արել Ադրբեջանին դա անել որքան հնարավոր է արագ։ Ըստ ամերիկյան կողմի՝ Բլինքենը Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հայաստանի հետ առանց հապաղելու խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը։

Էմմա Չոբանյան