ԵԽ Նախարարների կոմիտեն Թուրքիային կոչ է արել կատարել ՄԻԵԴ-ի վճիռն ու ազատ արձակել իրավապաշտպան Քավալային ու քուրդ գործիչ Դեմիրթաշին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն անցյալ շաբաթ իր հանդիպումներում կրկին կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային և քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Եվրոպայի խորհրդի օրենսդիր և գործադիր մարմինները կոչ են արել ազատ արձակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին և գործարար, իրավապաշտպան Օսման Քավալային, որոնք շարունակում են կալանքի տակ մնալ՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումներին։

Թուրքիայի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Ստեֆան Շենաքը հունիսի 11-14-ին Անկարայում և Ստամբուլում անցկացրած իր շփումների ժամանակ կրկնել է Թուրքիային ուղղված իր նախազգուշացումը, որ ՄԻԵԴ որոշումները, հատկապես՝ Դեմիրթաշի և Քավալայի մասով, պետք է կատարվեն։ Նա կոչ է արել  թուրքական իշխանություններին անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Քավալայի և  Դեմիրթաշի վերաբերյալ որոշումները կյանքի կոչելու համար։

Շենաքն անցյալ շաբաթ բանակցություններ է վարել թուրք պաշտոնյաների հետ ՄԻԵԴ որոշումների կատարման և Եվրոպայի խորհրդի հետ բարձր մակարդակով երկխոսության շարունակման շուրջ։ Այցի վերաբերյալ իր հայտարարության մեջ նա հայտնել է, որ հնարավորություն է ունեցել բանտում հանդիպել Քավալայի և Դեմիրթաշի հետ։ Ավստրիացի զեկուցողը հայտնել է, որ հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի և արդարադատության նախարարության պաշտոնյաների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի անդամների հետ։

Նշենք, որ իրավապաշտպան Օսման Քավալան կալանավորվել է 2017 թվականին Ստամբուլի Գեզի այգու ցույցերը կազմակերպելու մեղադրանքով։ Թուրքական դատարանը նրան արդարացրել էր 2020 թվականի փետրվարին, սակայն 2016-ին ռազմական հեղաշրջման փորձի գործով, լրտեսության և սահմանադրական կարգը խախտելու համար Քավալան կրկին ձերբակալվել է։ Նա աշխարհի տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից համարվում է քաղբանտարկյալ։ Ինքը՝ Քավալան, իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում՝ դրանք քաղաքական որակելով։

Այս տարվա մայիսին էլ Քոբանիի ցույցերի գործով դատարանը քրդամետ HDP կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին դատապարտել է ընդհանուր 42 տարվա ազատազրկման։ Այս դատավճռի 20 տարին, իբր, «պետության միասնությունն ու ամբողջականությունը խաթարելու» համար է։ Դեմիրթաշը բանտում է 2016 թվականի նոյեմբերից՝ ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով։

Էմմա Չոբանյան