Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով Դարդանելի նեղուցը փակ է նավարկության համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ Դարդանելի նեղուցով նավերի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է մեկ ուղղությամբ՝ հյուսիս-հարավ։ Պատճառն անտառային հրդեհներն են, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Պատմական Գալիպոլի թերակղզում գտնվող Չանաքքալե նահանգի Էջեաբաթում հուլիսի 18-ի կեսօրից բռնկված հրդեհը չի հաջողվում մարել ուժեղ քամու պատճառով։

Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն էլ հայտարարել է, որ շրջակա երկու գյուղերը, որպես կանխարգելիչ միջոց, տարհանվել են, 530 մարդ տեղավորվել է նախարարությունների հյուրատներում։

Հունիսի 19-ի առավոտյան տվյալներով՝ հրդեհից տուժել է ավելի քան 575 հա հողատարածք։

Հաղորդվում է, որ նահանգում հրդեհը բռնկվել է գյուղատնտեսական հողերում, որտեղ այրվում են բերքի մնացորդները, ինչը տարածված, սակայն վտանգավոր պրակտիկա է Թուրքիայում։ Էգեյան ծովի տարածաշրջանի Ուշաք և Դենիզլի նահանգներում անտառային հրդեհները հունիսի 19-ի դրությամբ նույնպես շարունակվում են։ Հունիսի 18-ին Իզմիրում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել։

Անցյալ տարի Թուրքիան ամառվա ընթացքում տուժել էր բազմաթիվ անտառային հրդեհներից, հատկապես բարձր ջերմաստիճանի և չափից ավելի երաշտի պատճառով: Հրդեհներից առավել տուժած տարածքներից մեկը հենց Դարդանելի նեղուցի շրջակայքն էր։