Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Նավալնիի մահվան կապակցությամբ

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանադայի իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել ռուսաստանցի 13 բարձրաստիճան պաշտոնյաների և գերատեսչությունների, բանտային ծառայության և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ովքեր «ներգրավված են եղել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ դաժան վերաբերմունքի և մահվան մեջ»: Այս մասին ասվում է Կանադայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Խոսքը «Նովիչոկ» նյարդային նյութով 2020 թվականին Նավալնիի թունավորման մասին է, որը 2021-ին կալանավորվել էր օդանավակայանում, ազատազրկվել ուղղիչ գաղութում, նրա իրավունքները ոտնահարվել են, «նրա մահվան պատճառները չեն հետաքննվել», իսկ դին ընտանիքին երկար ուշացումով է հանձնվել, պարզաբանվում է փաստաթղթում։

DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Կանադայի ԱԳՆ-ն մարդու իրավունքների խախտումների հետ կապված հատուկ միջոցների կանոնակարգում 111 հոգու է ներառել։ Հրապարակված 13  ռուսաստանցիների թվում են Դաշնային քրեակատարողական ծառայության չորս ներկայացուցիչներ, երեք դատախազ, երեք դատավոր, երկու քննիչ և ուղղիչ գաղութի ղեկավարը, որտեղ բանտարկված էր Նավալնին: Այդ անձանցից մի քանիսն արդեն ենթարկվել են կանադական պատժամիջոցներին 2023 թվականին։

«Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցները սահմանվել են Տնտեսական հատուկ միջոցների մասին օրենքի համաձայն՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ռուսաստանում մարդու իրավունքների լուրջ խախտումների»,- ասվում է Կանադայի կառավարության փաստաթղթում։

Դրա դրույթները ներառում են ակտիվների սառեցում և պատժամիջոցների ենթարկված անձանց համար գործարքների արգելք, մասնավորապես, որևէ գույքի հետ գործարքներ կատարելը, նման գործարքների հետ կապված ֆինանսական կամ այլ հարակից ծառայություններ մատուցելը, ցանկացած ապրանք և ֆինանսական կամ հարակից ծառայություններ մատուցելը անձանց, ում նկատմամբ կիրառվել են պատժամիջոցները: