Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1 տարում ավելացել է շուրջ 3,5 մլն դրամով․ ի՞նչ է հայտարարագրել ԱԺ նախագահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
24.06.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2023 թվականի վերջի դրությամբ 3 վարկ ունի, որի մայր գումարի մնացորդների գումարը կազմել է շուրջ 63․7 մլն դրամ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է 2023 թվականի վերաբերյալ նրա հայտարարագրից, որը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Վարկերից 2-ը նա վերցրել է բնակարան գնելու համար․ տարվա ընթացքում շուրջ 9 մլն դրամ է ուղղել վարկերի մարումներին։

ԱԺ նախագահը Երևանի Կենտրոնում միանձնյա սեփականության 1 բնակարան ունի, որը ձեռք է բերել 2019 թվականին։ Սիմոնյանը Երևանի կենտրոնում առանձնատուն է շահագործում 90 և ավելի օր։ Խոսքը, հավանաբար, կառավարական ամառանոցի մասին է, որը պատկանում է պետությանը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1 տարում ավելացել է շուրջ 3,5 մլն դրամով։ Տարվա ընթացքում Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի աշխատակազմից ստացել է 17 մլն 944 հազար դրամ, իսկ նախորդ տարի նա ստացել էր 14 մլն 406 հազար դրամ։ Բացի այդ, Սիմոնյանը Վոլոդյա Հովհաննիսյանից ստացել է 240 հազար դրամ, Գեղամ Սիմոնյանից` 814 հազար դրամ, լրագրող Անի Գևորգյանից` 240 հազար դրամ։

Ալեն Սիմոնյանը վերը նշված անձանց դատի էր տվել վիրավորանքի և զրպարտության համար։ Անի Գևորգյանը լրագրող է, Գեղամ Սիմոնյանը operative.am կայքի ներկայացուցիչը, իսկ Վոլոդյա Հովհաննիսյանը պահեստազորի սպա է, որին Ալեն Սիմոնյանը դատի էր տվել «Հայելի» մամուլի ակումբի եթերում արված հայտարարությունների համար։

Բացի այդ՝ Ալեն Սիմոնյանը ֆինանսների նախարարությունից ստացել է շուրջ 3 մլն 300 հազար դրամ և Հայէկոնոմբանկից վարկ՝ շուրջ 353 դոլար։

Ալեն Սիմոնյանը փոխառություն է տվել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին 53,8 մլն դրամ։ Նա տարեվերջին իր բանկային հաշվին ունեցել է շուրջ 1 մլն 700 հազար դրամ և 24 մլն 800 հազար դրամ կանխիկ գումար։

Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, Freenews հեռուստաընկերության տնօրենն է և գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ի տնօրենը։ Տեղեկությունը ներկայացված է Ալեն Սիմոնյանի հայտարարագրի շահերի վերաբերյալ հատվածում։

Նա տարվա ընթացքում Freenews հեռուստաընկերությունից ստացել է 8 մլն 192 հազար դրամ աշխատավարձ, 600 հազար դրամ էլ`«ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից, որտեղ աշխատում է որպես տնօրեն։ ԱԺ նախագահի կինը ԷՖԷՄԷՖ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ից 10 մլն 800 հազար դրամ փոխառություն կամ վարկ է վերցրել, 447 հազար դրամ էլ վերցրել է Ամերիաբանկից։

Տարեվերջին Մարգարյանը 3 մլն 300 հազար դրամ և 1500 դոլար կանխիկ գումար է ունեցել։ Մարիամ Մարգարյանը 2021 թվականին նույն տարվա արտադրության LAND ROVER մեքենա է գնել։

 

Անժելա Պողոսյան