ՀՀ իշխանությունները պետք է հետաքննեն բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը․ IPI

Լուրեր

15.05.2026 | 10:45
Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի դի է հայտնաբերվել
15.05.2026 | 10:37
Թրամփը հայտարարել է՝ Սի Ցզինպինը խոստացել է չզինել Իրանին և առաջարկել է օգնել Հորմուզի նեղուցը բացելուն
15.05.2026 | 10:31
Կառլո Անչելոտին երկարաձգել է Բրազիլի հավաքականի հետ պայմանագիրը
15.05.2026 | 10:23
Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ
15.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 15-ի դրությամբ
15.05.2026 | 10:06
Ադրբեջանով այսօր հացահատիկ կուղարկվի Հայաստան
15.05.2026 | 09:58
Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը
15.05.2026 | 09:44
Ոստիկանները կասեցրել են ասիական հանցավոր խմբի գործունեությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն անվտանգ աշխատանքային պայմաններ ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչների համար: Նման կոչով է հանդես եկել մամուլի ազատությունը պաշտպանող Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI, International Press Institute)՝ անդրադառնալով հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում տասնյակ լրագրողների տուժելու դեպքերին։

«Հայաստանի իշխանություններին հրատապ կոչ ենք անում մանրակրկիտ հետաքննել այս միջադեպերը և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովել բոլոր լրատվամիջոցների մասնագետների համար»,- նշում է IPI-ը։

Կազմակերպությունը հիշեցնում է, որ Հայաստանում գործող մամուլի ազատության ինը կազմակերպություն, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով իրավապահ մարմինների գործողությունները՝ դրանք որակելով որպես «ուժի չափազանց կիրառում» և պատասխանատվություն պահանջելով նրանց համար, ովքեր անխտիր թիրախավորել են լրագրողներին կամ վնասել նրանց սարքավորումները:

«Իշխանությունները պետք է անհապաղ մանրակրկիտ և անաչառ հետաքննություն անցկացնեն հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ: Անկախ ցույցերի բնույթից՝ իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ցանկացած չափից ավելի ուժ կամ բռնություն անընդունելի է: Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է ավելորդ ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասել է IPI-ի փոխտնօրեն Սքոթ Գրիֆենը:

Նշվում է, որ Հայաստանի ճանապարհը դեպի ժողովրդավարություն խորդուբորդ է եղել, սակայն վերջին տարիներին երկրում մամուլի ազատության վիճակը զգալիորեն բարելավվել է։ Լրատվամիջոցների կանոնակարգերի բարեփոխումները և ծանր վիրավորանքների ապաքրեականացումը դրական քայլերից են։ Այնուամենայնիվ, մեդիա դաշտը մնում է խիստ բևեռացված, և տեղեկատվության հասանելիությունը հաճախ սահմանափակվում է: