100 մարդ և 100 տոննա բեռ՝ տիեզերք ուղարկվող 1 հրթիռում․ ինչո՞ւ է Իլոն Մասկը միլիարդներ ծախսում Starship-ի համար

Լուրեր

03.12.2024 | 21:00
ՔՊ-ն ինքնասպանություն կգործի, եթե ԵՄ-ին անդամակցելու պրոցեսին կողմ քվեարկի, բայց գործնական քայլ չանելով ԵՏՄ-ում մնա․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 20:58
Վարորդներ vs քաղաքապետարան. Երևանի տրանսպորտային համակարգում ճգնաժամ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 20:49
ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ՄԱԿ-ը Սիրիայում ապաէսկալացիայի կոչ են անում
03.12.2024 | 20:32
Սիրիայում գործողությունների դեմ բողոքի ցույց Թուրքիայում․ առնվազն 50 ցուցարար է ձերբակալվել
03.12.2024 | 20:15
Փաշինյանի իշխանության նկատմամբ անցումային արդարադատություն անել՝ ՏԻՄ-երում իշխանազավթում է, կոռուպցիոն սկանդալներ․ Արմեն Խաչատրյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 20:03
«Դժվար եմ ընդունել ինքս ինձ». անմատչելի և խտրական Երևանը՝ 17-ամյա Աշոտի աչքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 19:57
Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»
03.12.2024 | 19:46
45 րոպե է՝ սպասում եմ. ինչ է կատարվում կանգառներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 19:40
«Մթավարի»-ի տեղեկություններով` Ղարիբաշվիլին լքել է «Վրացական երազանք»-ը
03.12.2024 | 19:33
ՌԴ-ն ապստամբների հարձակումից հետո տարհանել է իր նավատորմը Սիրիայից
03.12.2024 | 19:18
Եթե վարորդները գնան աշխատանքի, ազատվածների հարցը կվերանայվի. ինչ են ասել վարորդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 19:09
32 վարորդի են ազատել. մեր պահանջները գրավոր կներկայացնենք. ավտոբուսի վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 19:00
ԱՄՆ-ն կուզի ՀՀ-ն իր դաշնակիցը լինի՝ ինչպիսին Իսրայելն է․ մեր իշխանությունը պատրաստ չէ դրան․ Արամայիս Աղաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.12.2024 | 18:53
Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին
03.12.2024 | 18:45
Ուզում ենք հասկանալ` որիս են ազատել, որին` չէ. ավտոբուսի վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Starship-ի հունիսի 6-ի մեկնարկը։ Լուսանկարը` SpaceX-ի X-ի էջից

Հունիսի 6-ին տեղի ունեցավ այն, ինչին քչերն էին հավատում։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության Starship գերծանր հրթիռի հերթական` չորրորդ փորձարկման ընթացքում ահռելի այդ մեքենան ոչ միայն հաջողությամբ բարձրացավ ուղեծիր, այլև դրա երկու մասերը` առաջին աստիճանն ու տիեզերանավի պրոտոտիպը, հաջողությամբ վայրէջք կատարեցին համապատասխանաբար՝ Մեքսիկական ծոցում ու Հնդկական օվկիանոսում գտնվող պլատֆորմների վրա։

 

Նախորդ երեք փորձարկումներն անհաջող էին, հրթիռը ոչնչանում էր թռիչքի էտապներից որևիցե մեկում։ Սակայն ընկերության ինժեներները կարողացան սովորել սխալների վրա ու կատարելագործել առանց այն էլ ծայրահեղ բարդ այս համակարգը։

Պատմում ենք Starship հրթիռի, այն կառուցելու նպատակների ու հեռանկարների մասին։

Starship-ի չորրորդ մեկնարկը։ Լուսանկարը` SpaceX-ի X-ի էջից

Starship-ը մարդկության կողմից երբևիցե կառուցված ամենամեծ ու ամենահզոր հրթիռն է։ Այն բաղկացած է երկու աստիճանից. Super Heavy գերծանր հրթիռից (առաջին աստիճան) ու Starship տիեզերանավից (երկրորդ աստիճան)։ Մեխանիկական այս հրեշի զանգվածը աննկարագրելի է. այն կազմում է 5000 տոննա։ Բարձրությունը` 121.3 մետր, տրամագիծը` 9 մետր։ Համեմատության համար, նախկին ռեկորդակրի` մարդկանց Լուսին հասցրած Saturn V հրթիռի զանգվածը մոտ 3000 տոննա էր, բարձրությունը` 110.6 մետր։

Starship-ը` մեկնարկային հարթակին։ Արծաթագույն հատվածը հրթիռն է (առաջին աստիճան), սև հատվածը` տիեզերանավը (երկրորդ աստիճան)։ Լուսանկարը` SpaceX-ի X-ի էջից

Նման հսկան կարող է Երկրի ուղեծիր հանել 100-150 տոննա օգտակար բեռ, շատ ավելին, քան ցանկացած այլ հրթիռ, իսկ տիեզերանավի չափերը թույլ են տալու միանգամից տիեզերք ուղարկել մինչև հարյուր մարդու, ինչը աննախադեպ է տիեզերագնացության ամբողջ պատմության համար։

Տիեզերանավը (երկրորդ աստիճան)։ Լուսանկարը` SpaceX-ի X-ի էջից

Ինչպես նշեցինք, Starship-ը բաղկացած է երկու մասից (աստիճանից)` հրթիռից ու տիեզերանավից։ Յուրաքանչյուր մաս ունի իր շարժիչները։ Այսպես, 71 մետրանոց հրթիռը համալրված է 33 հատ Raptor շարժիչներով, որոնք որպես վառելիք օգտագործում են հեղուկ թթվածին ու մեթան։ Իսկ 50.3 մետրանոց տիեզերանավը համալրված է 3 սովորական ու 3 վակուումային Raptor շարժիչներով` նույն վառելիքով։ Հունիսի 6-ի փորձարկման ընթացքում հրթիռի առաջին աստիճանն անջատվեց ու վայրէջք կատարեց Մեքսիկական ծոցում, ինչից հետո երկրորդ աստիճանը բարձրացավ մինչև 210 կիլոմետր ու նույնպես վայրէջք կատարեց օվկիանոսային հարթակի վրա։

Տիեզերանավի ջերմամեկուսիչ կերամիկական ծածկույթը։ Լուսանկարը` SpaceX-ի X-ի էջից

Իհարկե այս ամենը շատ տպավորիչ է, սակայն ինչո՞ւ է SpaceX ընկերությունը յուրաքանչյուր թռիչքի համար ծախսում մոտ 100 մլն դոլար, իսկ ծրագրի վրա` արդեն մոտ 5 մլրդ դոլար։ Արդյո՞ք նպատակահարմար է նման հսկա հրթիռի շահագործումը։

Starship-ի չափերի համեմատությունը այլ հրթիռների հետ։ Ինֆոգրաֆիկան` BBC-ի

SpaceX-ում կարծում են, որ նպատակահարմար է։ Տնտեսագիտության մեջ գոյություն ունի մասշտաբից տնտեսում հասկացությունը. դրանք այն ծախսերի առավելություններն են, որոնք ձեռնարկությունները ձեռք են բերում իրենց գործունեության մասշտաբի պատճառով, որովհետև մեկ միավորի ծախսի արժեքը նվազում է աճող մասշտաբով։ Starship-ը թանկ հաճույք է, սակայն մեկ մեկնարկով այն կարող է Երկրի ուղեծիր հանել շատ ավելի բեռ, քան ցանկացած այլ հրթիռ։ Եթե նույն զանգվածի բեռի համար սովորական դեպքում անհրաժեշտ կլինի մի քանի հրթիռի մեկնարկ, ապա Starship-ը նույնը կարող է անել մեկ թռիչքի ընթացքում, դա զգալիորեն նվազեցնում է ծախսերը։

 Starship-ի երեք տարբերակները։ Լուսանկարը` SpaceX-ի X-ի էջից

Օրինակ, սովորական Falcon 9 հրթիռի մեկ թռիչքի արժեքը կազմում է 67 մլն դոլար, առավելագույն օգտակար զանգվածը, որ այն կարող է հանել ուղեծիր, եղել է 22 տոննա։ Հետևաբար, 100 տոննա օգտակար բեռ հանելու համար անհրաժեշտ կլինի մոտ 5 թռիչք, ինչը կարժենա մոտ 335 մլն դոլար։ Starship-ը գրեթե նույն այդ զանգվածի բեռը ուղեծիր կհանի մեկ` 100 մլն դոլար արժեքով թռիչքի ընթացքում։ Երկու աստիճանների վերադարձը ենթադրում է դրանց բազմակի օգտագործում, հետևաբար հեռանկարում, վերանորոգման պրոցեսի կատարելագործման արդյունքում, արժեքը կարող է էլ ավելի նվազել։


Տիեզերանավի ուղեծրային լիցքավորումը` նկարչի պատկերացմամբ։ Աղբյուր` SpaceX-ի X-ի էջ

Starship-ը կիրառվելու է ոչ միայն ուղեծիր օգտակար բեռ հանելու համար։ NASA-ի հետ կնքված պայմանագրի համաձայն` այն տիեզերագնացներին Լուսին կհասցնի` Artemis 3 ծրագրի շրջանակներում, ինչը նախատեսվում է 2026թ-ին։ Սակայն Starship-ը ստեղծելու Մասկի գլխավոր մոտիվացիան, իհարկե, Մարսն է։

 Հունիսի 6-ի մեկնարկին առաջին աստիճանի անջատվելու պահը։ Լուսանկարը` SpaceX-ի X-ի էջից

Մեկնարկից ու առաջին աստիճանի անջատվելուց հետո երկրորդ աստիճանը` տիեզերանավը, վառելիքով վերալիցքավորվելու է ուղեծրին (ուղեծրային վերալիցքավորումը նախատեսվում է փորձարկել 2025-ին), ինչից հետո այն կուղևորվի Կարմիր մոլորակ` մինչև հարյուր մարդ ու հարյուր տոննա օգտակար բեռով։ Թե երբ դա տեղի կունենա, առայժմ անհայտ է, սակայն Starship-ի փորձարկման հաջողությունը, ինչպես նաև այն, որ փորձարկումները ավելի հաճախակի են դառնալու, ավելի մոտեցնում են այդ հեռանկարը։

 

Արման Գասպարյան