Էլեկտրաէներգիայի անջատումներն ավելի երկար կլինեն․ «Ուկրէներգո»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Առաջիկա շաբաթներին ուկրաինական էներգահամակարգում իրավիճակն է՛լ ավելի կբարդանա, զգուշացրել է Ukrenergo ազգային էներգետիկ ընկերության խորհրդի ղեկավար Վլադիմիր Կուդրիցկին Suspilne հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ ժամը 11.00-ից մինչև 23.00-ն անջատումները կլինեն ավելի երկար, քան մնացած օրերին, և դա կտևի մոտավորապես մինչև հուլիսի վերջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Դա կապված է ատոմային էլեկտրակայանների էներգաբլոկների վերանորոգման առանձնահատկությունների հետ։ Այդ պատճառով էլ պետք է պատրաստ լինել այն բանին, որ մոտավորապես 1-1,5 ամիս այս գրաֆիկը մեզ հետ կլինի, հատկապես երեկոյան ժամերին, սպառման պիկ ժամերին, այսպես ասենք, զգալի կլինի»,- ասել է Կուդրիցկին։

Ukrenergo-ի ղեկավարը նշել է, որ անջատումների տևողության վրա, բացի ատոմակայանների ավանդական ամառային վերանորոգումից, ազդում են նաև այլ գործոններ, մասնավորապես, արտասահմանից էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալը, եղանակը, որն ազդում է էլեկտրաէներգիայի սպառման վրա։

Ուկրաինայի բոլոր շրջաններում արդյունաբերության և տնային տնտեսությունների համար նախատեսված էլեկտրաէներգիայի անջատումները մտցվել են վերջին ամիսներին Ռուսաստանի Դաշնության կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա հասցված զանգվածային հարձակումների ֆոնին: