Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն ավելացել է՝ գերազանցելով 300-ը. իրավապաշտպանների ահազանգը

Լուրեր

07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
Բոլորը

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» հրապարակել է երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ներառված է 303 մարդ։ Նախորդ՝ մարտի 18-ի ցուցակի համեմատ՝ քաղբանտարկյալների թիվն ավելացել է 16-ով, գրում են տեղական լրատվամիջոցները։

Վերջին երեք ամիսների ընթացքում ցուցակից հանվել է միայն ընդդիմադիր քաղաքական գործիչ, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, քանի որ նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։

Ցուցակում 17 նոր անուն կա։ Նրանք են՝ իրավապաշտպան Անար Մամեդլին, meclis.info առցանց հարթակի ղեկավար Իմրան Ալիևը, տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն, Ժողովրդական ճակատ կուսակցության անդամներ Սահիբ Մամեդզադեն և Մեհման Ալիևը, հասարակական ակտիվիստներ Էլշան Քերիմովը և Լաչին Վելիևը, ինչպես նաև անդամալույծ ակտիվիստ Ֆամիլ Խալիլովը, մյուսը 9-ը հավատացյալներ են։

303 քաղբանտարկյալները դասակարգված են 8 խմբի. 1՝ «լրագրողներ և բլոգերներ», որտեղ ընդգրկված է 20 հոգի, 2՝ «իրավապաշտպաններ»՝ 3 հոգի, 3՝ «ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ»՝ 28 հոգի, 4՝ «Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ»՝ 5 հոգի, 5՝ «հավատացյալներ»՝ 216 մարդ, 6՝ «Տերտերի գործով դատապարտված»՝ 7 հոգի, 7՝ «Գյանջայի գործով դատապարտված»՝ 13 հոգի, 8՝ «ցմահ դատապարտված»՝ 11 հոգի։

Նշենք, որ 2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 300-ը։

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ակտիվիստներ։ Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը, պարբերաբար կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ երկրում բռնաճնշումների ալիքին և  ազատ արձակել անարդարացի բանտարկվածներին։

Օրերս էլ ԵՄ արտաքին կապերի և անվտանգության ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարություն էր տարածել Ադրբեջանում ներման ակտի ու մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ ԵՄ-ն Բաքվին կոչ էր արել դադարեցնել ճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Էմմա Չոբանյան