ՀՀ-ն բողոքի հայտագիր է հղել բելառուսական կողմին ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ․ ԱԳՆ

Լուրեր

24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
24.06.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
Բոլորը

Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը հայտարարել էր, որ Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ։

«Մենք երբեք ոչինչ չենք արել մեր ընկերներին վնասելու համար, մենք չենք խառնվում ներքին գործերին, մենք հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում նրան առաջնորդների, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»,- մասնավորապես  ասել էր Գլազը։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բելառուս չի այցելի, քանի դեռ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։

Այնուհետև ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր Մինսկից ՀՀ դեսպանին հետ կանչելու մասին։

Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների․ ՀՀ ԱԳՆ

Մինսկն իր հերթին հայտարարել է խորհրդակցությունների համար Հայաստանից իր դեսպանին հետ կանչելու մասին։