Հայտնի են «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» մրցույթի հաղթողները. մասնակցել է ավելի քան 300 սովորող

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների 8-12-րդ դասարանների ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար կազմակերպել էր մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մրցույթի նպատակը խաղերի մասին գիտելիքների, ինչպես նաև հայ մարզիկների և նրանց օլիմպիական նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացման նպաստելն է:

Մրցույթի շրջանակում հունիսի 5-12-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հայ մարզիկների օլիմպիական նվաճումներին, ինչպես նաև Օլիմպիական խաղերի վերաբերյալ տարաբնույթ հարցեր: Համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել:

Որպես պարտադիր պահանջ՝ պատասխանում պետք էր միայն հայատառ նշել սովորողի տվյալները (անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն): Մրցութային վերջին օրվա հարցի պարագայում առաջինը ճիշտ պատասխանած մասնակիցներն արդեն իսկ նախորդ օրերի հաղթողներն էին, այդ իսկ պատճառով ընտրվել է երրորդը ճիշտ պատասխանած մասնակիցը:

ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված մրցութային 8 հարցերի մեկնաբանություններում գրվել է ավելի քան 300 պատասխան:

Ներկայացնում ենք հարցերին առաջինը ճիշտ պատասխանած մասնակիցներին.

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արմեն Հակոբյան,

Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գոհար Ամիրխանյան,

Վանաձորի պետական համալսարանի քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Ժորժ Վարդանյան,

ՀՊՄՀ հենակետային վարժարանի 12-րդ դասարանի պատմահասարակագիտական ենթահոսքի աշակերտ Հայկ Ստեփանյան,

ՀՊՄՀ հենակետային վարժարանի 12-րդ դասարանի պատմահասարակագիտական ենթահոսքի աշակերտ Միխայիլ Հարությունյան,

Սյունիքի մարզի Ագարակի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Թերեզա Գրիգորյան,
Արարատի մարզի Մասիս համայնքի N5 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Շուշան Առաքելյան,
Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Անահիտ Մելքոնյան:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում կանցկացվեն քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: