Մեծ Բրիտանիան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կհաստատվի մինչև COP29-ը

Լուրեր

11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
Բոլորը

Բաքվում նախանշված COP29-ի թեման հունիսի 12-ին Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդի ելույթի առանցքն է եղել Չարլզ III թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նա անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։

«Վեց ամիս առաջ Բաքվում COP29-ի անցկացման պայմանավորվածությունը դրական ազդանշան էր կլիմայի փոփոխության դեմ պայքարում և տարածաշրջանում խաղաղության համար։ Հուսով եմ, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կշարունակեն անել հնարավոր ամեն բան՝ մինչև COP29-ը կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է դեսպանը։

Հիշեցնենք, որ այս տարի մարտին էլ Բաքվի Գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված նամակում Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հույս էր հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մինչև նոյեմբեր, երբ Բաքվում անցկացվելու է COP29-ը։

«Ներկայում կա պատմական հնարավորություն՝ Հայաստանի հետ հակամարտությունը վերջ տալու համար։ Հուսով ենք, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մինչև այս տարվա նոյեմբեր»,- ասված էր ուղերձում։

Էմմա Չոբանյան