Բաքվում մետրոյի վագոնները նկարազարդելու համար կալանավորված Ֆրանսիայի քաղաքացին դիմել է Ալիևին՝ իրեն ազատ արձակել խնդրանքով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բաքվի քննչական մեկուսարանում պահվող ֆրանսիացի գրաֆիտիստ Կլեր Հյուգոն դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Նկարչի խնդրանքով՝ նրա դիմումը հրապարակել է փաստաբան Էլչին Սադիգովը։

38-ամյա Հյուգոն օգնության խնդրանքով է դիմել՝ նշելով, որ աշխատել է մի շարք հայտնի ֆիլմերի վրա, Louis Vuitton-ի, Balenciaga-ի, Loewe-ի և այլ հայտնի նորաձևության բրենդների համար սցենարներ գրել։

«Ես որոշեցի մարտին այցելել Բաքու, քանի որ Ադրբեջանն ինձ համար շատ հետաքրքիր էր, քանի որ դա Կովկասի վերջին երկիրն էր, որտեղ ես չէի եղել։ Երկու ընկերներիս հետ եկել էի Բաքու, և մի երեկո մեզ մի հիմար միտք հղացավ՝ ներկել մետրոյի գնացքները։ Մեզ ձերբակալեցին, ընկերներիս ազատ արձակեցին, իսկ ինձ ուղարկեցին մեկուսարան՝ սպասելու դատավարությանը։ Ես ընդունում եմ, որ դա սխալ էր, և արդեն գիտեմ, որ դա անօրինական է։ Բայց մենք երբեք չէինք մտածում, որ սա այդքան լուրջ կընդունվի։ Մենք ոչ մեկին վիրավորելու մտադրություն չենք ունեցել, ոչինչ չենք ոչնչացրել կամ վնասել, իսկ գրաֆիտին հանվել է հաջորդ օրը։ Ֆրանսիայում մետրոյում գրաֆիտին սովորական բան է, և մարդկանց մեծամասնությանը դա չի հետաքրքրում: Ես չէի գիտակցում դրա բացասական հետևանքները, մինչև չխոսեցի այդ մասին իմ խցակիցների հետ և չհասկացա մեր երկրների մշակութային տարբերությունը»,- ասվում է նամակում։

Կլեր Հյուգոն նշում է, որ «հանցագործ չէ, այլ պարզապես նկարիչ, որը երկու ամիս է՝ բանտում է, և իր ընտանիքը շատ է տուժում այդ վիճակից»։ Նա խնդրում է իրեն ազատ արձակել։

Ադրբեջանի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ այս տարվա մարտի 30-ին Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Ֆրանսիայի քաղաքացիներ Հան Պոլը, Իսմայել Դե Սենտ Քվենտը և Կլեր Հյուգոն ապօրինի մուտք են գործել «Բաքու մետրո» ՓԲԸ-ին պատկանող տարածք և դիտավորությամբ պետական ​​գույքին վնաս պատճառել՝ նկարազարդելով այն։

Ուշագրավ է, որ Ֆրանսիայի քաղաքացի Կլեր Հյուգոն դատարանի որոշմամբ կալանավորվել է երեք ամիս ժամկետով, իսկ մյուսները՝ ազատ արձակվել։

Էմմա Չոբանյան