Ռուսական ուժերը սահմանափակ առաջխաղացման են հասել Չասովոյ Յարում․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական բանակը, ամենայն հավանականությամբ, գրավել է Իվանովսկոյե գյուղը, որը գտնվում է Չասով Յարից հարավ, հայտնում են բրիտանացի զինվորականները։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ քաղաքային բնակավայրերում ծանր մարտերը շարունակվում են։

Միաժամանակ, ըստ բրիտանական հետախուզության զեկույցի, ռուսական զորքերը, ամենայն հավանականությամբ, կմնան ջրանցքի արևելյան կողմում, որն անցնում է Չասով Յարով և ծառայում է որպես հարձակման խոչընդոտ։

Բրիտանական ռազմական հետախուզությունը նշում է, որ ռուսական բանակն օգտագործում է հետևակային ստորաբաժանումներ Չասով Յարում հարձակման համար, որոնց կորուստները շարունակում են բարձր մնալ։

Ուկրաինայի զինված ուժերն էլ հայտնում են, որ բնակեցված տարածքը ենթարկվում է հրետանային հարվածների, այդ թվում՝ ջերմային զինամթերքի օգտագործմամբ։

«Չասով Յարը, ամենայն հավանականությամբ, կարևոր թիրախ կլինի Ռուսաստանի համար՝ սարահարթում նրա ռազմավարական դիրքի, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի համար որպես նյութատեխնիկական ապահովման հանգույց նախկինում օգտագործվելու պատճառով»,- նշում են զեկույցի հեղինակները: